ՌԴ ներկայացուցիչ. Ուկրաինայում ռուսական ռազմական ակտիվություն չկա
INTERNATIONAL NEWSՈւկրաինայում ռուսական ռազմական ակտիվություն չկա, այդ երկրում տիրող ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է իրականացնել Մինսկի համաձայնությունների քաղաքական բաժինը:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:
Նրա խոսքով՝ նախեւառաջ հարկավոր է քաղաքական կարգավորման հասնել՝ Մինսկի համաձայնությունների հիման վրա: Գրուշկոն հավելել է, որ դրա համար տարբեր մեխանիզմներ կան:
«Ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է Կիեւի իշխանությունների՝ նախանշված քայլերն իրականացնելու ունակությունից: Ամեն դեպքում, Ուկրաինայում ռուսական ռազմական ակտիվություն գոյություն չունի»,- ասել է դիվանագետը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



