Երևանում հաշվառված է 1224 կով, 11813 խոզ, 5501 ոչխար 7 ձի
ECONOMICSՎիճակագրական տվյալների համաձայն՝ Երևանում հաշվառված է շուրջ 20000 գլուխ գյուղատնտեսական կենդանի: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական կենդանիների ամենամյա համատարած հաշվառումն անցկացվել է հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ):
Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների ցուցանիշները հավաքագրվել են վիճակագրական հաշվետվությունների միջոցով:
Համաձայն հրապարակված տվյալների՝ հանրապետությունում առկա խոշոր եղջերավորների քանակը տարվա սկզբին կազմել է 701 535: Նույն ժամանակահատվածում առկա է եղել 174 776 խոզ, 778069 ոչխար և այծ և 11 402 ձի: Միայն Երևանում հաշվառված է 1224 կով, 11813 խոզ, 5501 ոչխար, 7 ձի, իսկ մարզային ցուցանիշներով առավել բարձր ցուցանիշ ունի Գեղարքունիքի մարզը:
Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, ընդամենը (գլուխ)
Խոշոր եղջերավոր որից` կով Խոզ Ընդամենը ոչխար և այծ Ձի Ք.Երևան 3 182 1 224 11 813 5 572 7 Արագածոտն 88 803 41 517 14 228 105 249 382 Արարատ 47 662 17 586 20 959 98 623 709 Արմավիր 60 382 21 431 25 444 102 557 119 Գեղարքունիք 125 044 61 045 15 191 113 755 1 494 Լոռի 81 769 40 864 15 358 37 919 2 573 Կոտայք 60 326 27 323 20 586 47 387 669 Շիրակ 107 910 49 664 14 771 93 503 351 Սյունիք 63 574 29 887 13 730 133 406 2 600 Վայոց ձոր 25 048 10 344 2 627 22 504 443 Տավուշ 37 835 17 738 20 069 17 594 2 055 Ընդամենը 701 535 318 623 174 776 778 069 11 402 Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատման նպատակով 2016թ. փետրվարին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հանրապետության բոլոր մարզերի 314 գյուղական բնակավայրերի 10 481 գյուղացիական տնտեսություններում անցկացվել են գյուղատնտեսական կենդանիների հաշվառման արդյունքների ստուգաճշտումներ:
Ստուգաճշտմամբ ստացված տվյալներով ճշգրտվել են համատարած հաշվառման արդյունքները, որի համաձայն՝ հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 1.2 %-ով, կովերինը`1.0 %-ով, ոչխարներինը և այծերինը`2.0 %-ո
Հայկ Բեջանյան
Past.am վերլուծաբան