Ստամբուլում 3,5 մլն տուփ մաքսանենգ ծխախոտ են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Հայդարփաշայի նավահանգստում խարիսխ գցած նավում հատուկ գործողության ժամանակ 3,5 մլն տուփ մաքսանենգ ծխախոտ է հայտնաբերվել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ թուրքական հետախուզությունը տվյալներ է ստացել, որ Լիբիայից Ուկրաինա մեկնած բեռնատար նավը հետդարձի ճանապարհին Ստամբուլում պետք է մեծ քանակությամբ մաքսանենգ ծխախոտ թողեր։
Թուրքական ոստիկանությունը հետեւել է նավի երթուղուն եւ թուրքական ջրերը մտնելուն պես՝ հատուկ գործողություն է սկսել, որի ընթացքում էլ նավից հայտնաբերվել են 28,5 մլն լիրա (9 մլն դոլար) մաքսային արժեքով 3,5 մլն տուփ ծխախոտ։
Նավի անձնակազմի 6 անդամները ձերբակալվել են։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



