Ֆլորիդայի ափերին 4,5 մլն դոլարի գանձ են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Ֆլորիդա նահանգի ափերին գանձ որոնողները Ատլանտյան օվկիանոսի հատակին 350 ոսկե մետաղադրամ են գտել: Գանձի հայտնաբերման մասին հայտնել է ամերիկյան 1715 Fleet ընկերությունը, որը պատկանում է գանձերի պրոֆեսիոնալ որսորդ Բրենթ Բրիսբենին, հաղորդում է BBC-ն:
Գանձը հայտնաբերվել է ափից ոչ հեռու: Խոսքը 350 ոսկե մետաղադրամի, ոսկե շղթաների եւ սպասքի մասին է, որոնք հայտնաբերվել են մոտ 300 տարի առաջ խորտակված առեւտրային գալեոնների վրա, Ֆլարիդայից Իսպանիա ուղեւորության ժամանակ:
Գտնված մետաղադրամքներից 9-ը շատ հազվադեպ են: Դրանք դրոշմվել են հատուկ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի համար: Այս պահին նման մեկ մետաղադրամի արժեքը մոտ 300 հազար դոլար է, հաղորդում է RBK-ն: Ողջ գանձը գնահատվում է 4,5 մլն դոլար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



