Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2 երկրները հետաքրքրված են ռազմատեխնիկական բնույթի համագործակցության զարգացմամբ:
Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը, իր խոսքում Ալիևն ընդգծել է համատեղ արդյունաբերական համալիրի ստեղծման կարևորությունը:
«Ուկրաինան և Ադրբեջանը հետաքրքրված են նավթի տեղափոխման համար Օդեսա-Բրոդի նախագծի իրականացման հարցով»,-նշել է Ալիևը:
Մինչդեռ Պորոշենկոն ասել է, որ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի տարածքում «Ան-178» բեռնատար ինքնաթիռների համատեղ արտադրամաս կառուցելու հնարավորությունը:
Հաղորդվում է նաև, որ 2 երկրների միջև կնքվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են հարկային, մաքսային, ինչպես նաև մշակույթի ու արվեստի ոլորտներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



