Ֆրանսիայի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի նոր ԱԳ նախարարին ստախոս է անվանել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին ստախոս է անվանել եւ հայտնել, որ նրա պաշտոնը որեւէ վստահելի մեկը պետք է ստանձներ: Այդ մասին հայտնում է Reuters–ը։
«Ես ընդհանրապես Բորիս Ջոնսոնի մասին չեմ անհանգստանում, սակայն… Արշավի ընթացքում նա շատ է խաբել բրիտանացիներին», - հայտարարել է Էյրոն: Նախօրեին Լոնդոնի նախկին քաղաքապետ եւ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամ Բորիս Ջոնսոնը դարձել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար: Ջոնսոնը ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գլխավոր կողմնակիցներից էր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



