Պորոշենկոն Բաքվում հակահայկական հայտարարություն է արել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքվում հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը:
«Ես ցանկանում եմ հստակ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում և չի պատրաստվում ընդունել համապատասխան փաստաթղթեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին մենք խոսել ենք և ողջունում ենք Ադրբեջանի նմանօրինակ դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ»,- ասել է Ուկրաինայի նախագահը, ով Ադրբեջանին իր ռազմավարական դաշնակիցն է անվանել:
Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային և այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնությունը սատարելու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



