ԱՄՆ-ում ոստիկանները նորից սեւամորթ երիտասարդի են գնդակահարել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում ոստիկանները գնդակահարել են սեւամորթ տղամարդուն, որը նրանց սպառնում էր ատրճանակով:
Ոստիկանները Ուոլթան ավենյուի տներից մեկն են մեկնել խուզարկության որոշմամբ: Այդ պահին տնից դուրս են վազել երկու անձինք, որոնցից մեկը իրավապահներին վրա ատրճանակ է պահել: Ոստիկանները տեղում նրան գնդակահարել են, երկրորդին հաջողվել է փախչել:
Մահացածի ինքնությունը չի նշվում: Ոստիկանները նրան նկարագրել են որպես մոտ 20 տարեկան սեւամորթ տղամարդ:
Սպանության վայրում ավելի քան 100 մարդ է հավաքվել: Ցուցարարները ոստիկանների վրա պլաստիկե շշեր են նետել, որոնցից առնվազն երկուսը դիպել է ոստիկաններին: Երեք մարդ կալանավորվել է, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



