Բանանով կարկանդակ, որից հնարավոր չէ հագենալ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ստորև ներկայացնում ենք բանանով կարկանդակի պատրաստման բաղադրատոմս, որը ոչ միայն շատ արագ է պատրաստվում, այլև պարունակում է քիչ կալորիաներ:
Անհրաժեշտ է՝
500 գ անյուղ կաթնաշոռ
5-6 բանան, ցանկալի է հասած
2 բաժակ ալյուր
1 ձու
Պատրաստման եղանակ՝
Կաթնաշոռը հարել բլենդերով, կամ քամել քամիչով, բանանը նույնպես հարել բլենդերով, կամ մանր կտրատել և խառնել իրար:
Ստացված զանգվածի մեջ ավելացնել ալյուրը և ձուն: Խառնել, կարելի է ավելացնել նաև վանիլին:
Վառարանի սկուտեղին ձիթապտուղ քսել և մի փոքր ալյուր և ստացված զանգվածը լցնել դրա մեջ:
Եփել 30 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանի տակ:
Բարի ախորժակ:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



