Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Արմինկան թողարկել է հագուստի իր հավաքածուն. ի՞նչ զգեստներ է նա մոդելավորել

LIFE

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Արմինկան հայկական շոու բիզնեսում հայտնի է որպես ամենաոճայիններից մեկը։ Արմինկայի երկրպագուները գիտեն, թե նա որքան հետաքրքրված է նորաձևությամբ։ Նախորդ տարի էլ նա հատուկ մեկնել էր մասնակցելու Միլանի նորաձևության շաբաթին։ Երգչուհու հոբբին արդեն նաև աշխատանք է. օրերս Արմինկան թողարկել է հագուստի իր հավաքածուն, իսկ բացառիկ հարցազրույցը վստահել է BlogNews-ին։ Երգչուհու բրենդը կրում է իր անունը և արդեն պաշտոնապես գրանցված է, առաջին նմուշներն էլ հենց ինքն է ցուցադրել։

-Արմինկա, տարիներ շարունակ ունեցել ես հայկական շոու բիզնեսի ամենաոճային երգչուհու համբավը, օրեր առաջ ներկայացրիր «Արմինկա»  հագուստի հավաքածուն։ Ինչո՞ւ հենց հիմա որոշեցիր հիմնել այս բիզնեսը։

-Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգարվեստում պասիվացել եմ։ Ես սովոր եմ աշխատելու, ստեղծագործելու, փորձեցի ստեղծագործական մտքերս ռեալիզաացնել հագուստի ստեղծման մեջ։ Այս դեպքում աանկությունն ու անհրաժեշտությունը միաժամանակ եկան։

-Ինչի՞ց ես ոգեշնչվել հավաքածուն ստեղծելիս, ի՞նչ անվանում ունի այն։

-Անվանում չունի։ Ես ամեն ինչից կարող եմ ոգեշնչվել՝ կլինի բնություն, երաժշտություն, թե այլ բան։ Նոր գաղափարներ անընդհատ ծագում են, որովհետև միշտ նորաձևության մեջ եմ, հետևում եմ տենդենցներին, առավել ևս, երբ որոշում ես ինչ-որ բան ստեղծել, ավելի շատ ես նոր գաղափարներ ունենում, քան կարող էիր պատկերացնել։

-Հավաքածուում ավելի շատ նկատելի են դասական  հագուստներ։ Այսինքն՝ քեզանից պետք է սպասենք  դասակա՞ն հավաքածուների, թե  տեսականին կընդլայնես։

-Ես չեմ համարում, որ այս հավաքածուն դասական է։ Փորձել եմ պրակտիկ հավաքածու թողարկել։ Կան նաև «կոմբինիզոններ», հագուստ, որը կարելի է կրել թե՛ առօրյայում, թե՛ երեկույթների ժամանակ՝ համադրելով բարձրակրունկ կոշիկի և որևէ զարդի հետ։ իհարկե, կան նաև երեկոյան զգեստներ։

Այս անգամ զգեստներն էին գերիշխում, սակայն գաղափարները շատ էին, պարզապես ուզում էի հնարավորինս շուտ տեղավորվել ժամկետների մեջ ու ներկայացնել հավաքածուն։ Առաջիկայում կլինեն նաև տարբեր ոճերի միքսեր։ Ես այդպես արել եմ երաժշտության մեջ, կանեմ նաև հագուստի արտադրության մեջ։

-Այս հավաքածուդ միայն կանանց համար է, իսկ տղամարդկանց ու երեխաների համար հավաքածու թողարկել պատրաստվո՞ւմ ես։

-Ես մտածում եմ նաև դեռահաս և մանուկ աղջիկների հագուստ արտադրել, որովհետև շատ սիրում եմ։ Առաջին փորձն արդեն ունեմ, սակայն կներկայացնեմ ավելի ուշ, սակայն չեմ ասի, թե շեշտ կդնեմ մանկական հագուստի արտադրության  վրա։ Տղամարդկանց մասով կարող եմ ասել, որ կան հետաքրքիր գաղափարներ, սակայն դրանք դեռ «եփման» փուլում են։

- Բնականաբար, բիզնես սկսելիս կարևոր է հաշվարկել նաև շահույթը։ Ովքե՞ր են քո թիրախային լսարանը։ Արդյոք բիզնեսդ շահութաբեր կլինի։ 

-Իհարկե։ Որքանով հասցրել եմ  ուսումնասիրել, հասկացել եմ, որ հայ կինը միշտ պատրաստ է գումար ծախսել իր արտաքինի համար, կլինի մատնահարդարում, վարսահարդարում, թե հագուստի ընտրություն։ Հայ կանայք չեն սիրում կրկնել զգեստները միջոցառումների ժամանակ և չեն ափսոսում լավ, որակյալ հագուստի համար գումար ծախսել։ Նորաձևությունն ինձ համար հոբբիից  վերածվեց փոքրիկ բիզնեսիև նախատեսում եմ, որ պիտի լինի նաև ընտանեկան հոգսերս հոգալու միջոց։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երգարվեստով վաղուց գումար չեմ վաստակում։

Ինձ համար առաջին ուրախալի փաստն այն էր, որ նրանք, ովքեր տեղյակ էին գաղափարիս մասին, միաբերան ողջունեցին քայլս։ Շատերն ասում էին՝ պիտի վաղուց անեիր սա, մի բան էլ ուշացրել ես, սակայն ես գիտեմ, որ ամեն բան ունի իր ժամանակը։

Շատերն ինձանից սպասում են որակյալ, ճաշակով և, ամենակարևորը, տարբերվող հագուստ։ Առաջին հավաքածուի մասին արձագանքներն ապացուցում են դա։ Ցուցադրությունն օնլայն եմ արել, մեզ շատ են գրում, որ տարբերվող հավաքածու է, միաժամանակ շատ համարձակ ու գեղեցիկ։ Սա ամենակարևոր գնահատականն էր, որն ակնկալում էի։

-Շոու բիզնեսի գործընկերներդ կա՞ն հաճախորդներիդ ցանկում։

-Կան մարդիկ, ովքեր սպասում են հարմար առիթի, որպեսզի իրենց համար հագուստ մտածեմ, կան մարդիկ, ովքեր ոգևորված են, որ ես կմտածեմ իրենց հագուստները։ Մոդելավորողների հետ աշխատելիս ինքս միշտ ասել եմ՝ կարո՞ղ եք Արմինկային մի փոքր այլ ռակուրսից տեսնել, հիմա մարդիկ նույնն ինձնից են ակնկալում։

-Ի՞նչ գնային քաղաքականություն ես վարում, որքանո՞վ են մատչելի քո բրենդի հագուստները։

-Հետաքրքրված մարդկանց մոտ մեծ ոգևորվածություն կա, որովհետև մեզ մոտ գները միջին սանդղակի վրա են։ Բնականաբար, շատ թանկ կտորներից կարվող երեկոյան շքեղ զգեստները համապատասխանաբար թանկ կլինեն, մնացած ամեն բան հնարավորինս մատրչելի կլինի։ Ինքս շատ լավ գիտեմ՝ ինչ է կատարվում հայկական շուկայում, ինչ գներ են գործում երևանյան խանութներում։ Ամեն ինչ արել եմ, որ մարդիկ կարողանան հանգիստ հագնվել։

- Հայկական շուկայում հաճախ նկատում ենք, որ տեղական խանութներից ձեռք բերված կտորները ներկայացվում են որպես արտերկրից հատուկ բերված։ Դու ի՞նչ կտորներով ես աշխատում։

-Խանութներում վաճառվող կտորներն էլ Հայաստանում չեն  արտադրված։ Ես չեմ ասի, թե կտորները հատուկ իմ հավաքածուի համար են բերվել արտերկրից, որովհետև այդպես չէ, սակայն հաջորդ հավաքածուների համար պատրաստվում եմ ինքս բերել կտորները։ Առաջին հավաքածուի համար էլ էի պատրաստվում արտերկրից կտոր բերել, որպեսզի  տեղական շուկայում առաջարկվող կտորները ճանաչելի չլինեն, բայց չկարողացա ինձ էդպիսի բան թույլ տալ։ Հիմա ամեն բան անում եմ, որպեսզի մյուս հավաքածուի համար ինքս գնամ արտերկիր և ընտրեմ կտորները, որովհետև դա շատ ավելի ճիշտ ու գրագետ է,  ընտրությունն էլ ավելի մեծ է։ 

Այս հավաքածուի համար տեղի խանութներից շատ երկար  ու դժվարությամբ եմ ընտրել կտորները, որովհետև փորձում էի ընտրել այնպիսիք, որոնք ճանաչելի չեն լինի։

Ես չեմ աշխատում շատ էժան կտորներով, իմ սկզբունքներից մեկն է չաշխատել էժանագին ու անորակ կտորներով։ Հիմնականում աշխատում եմ բնական և լավ կտորներով, երեկոյան զգեստների դեպքում գնում եմ թանկարժեք կտորներ։ Այդպիսիք կան նաև հավաքածուում։

-Արմինկա, ատելյեդ արդեն գործում է, իսկ խանութ բացել պատրաստվո՞ւմ ես։

-Խանութ դեռ չկա։ Առայժմ անում ենք հավաքածուներ, որոնց նմուշները ներկայացնում ենք մեկական օրինակով։ Դրանք ենթական են վաճառքի, բացի այդ, յուրաքանչյուր ոք կարող է  պատվիրել դրանք՝ ըստ իր նախընտրելի գույնի և չափսի։ Մենք ընդունում ենք նաև անհատական պատվերներ։ Դեռ հավաքածուն չէր ցուցադրվել, բայց արդեն հասցրել ենք շքեղ երեկոյան զգեստների մեծ պատվերներ ստանալ։ Խանութ կամ ցուցասրահ ունենալն արդեն հետագայի հարց է։

-Հավաքածուի ցուցադրություն լինելո՞ւ է։

-Հիմա ոչ, որովհետև ես դիզայներ չեմ և երբեք չեմ դառնալու։ Այո, ես պատրաստվում եմ նաև մասնագիտանալ նաև այդ գործում, սակայն ես երբեք չեմ եղել և չեմ լինելու դիզայներ։  Ես ունեմ մտահղացումներ, որոնք իմ թիմի հետ կարողանում ենք  հանձնել թղթին, որովհետև ինքս նկարել չգիտեմ։ Իմ թիմում կա շատ լավ տեխնոլոգ-մոդելիեր, ով ինձ օգնում է գաղափարներս հանձնել թղթին։

-Մասնագիտանալ պատրաստվո՞ւմ ես։

-Անպայման, որովհետև շատ եմ սիրել ու ոգեշնչվել այս  աշխատանքով։ Հենց դրա համար առայժմ չեմ պատրաստվում ցուցադրություն անել։ Սա իմ առաջին փոքրիկ փորձնական քայլն էր, հետո, երբ հավաքածուները մի փոքր ավելի լուրջ կլինեն, կզգամ, որ անհրաժեշտություն կա, կանեմ նաև ցուցադրություն։

        

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future