Կարող եմ ավելի լավ խաղալ. Հենրիխ Մխիթարյան
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Bild»-ի հետ զրույցում խոսել է վերջին շրջանում իր հաջող խաղի մասին.
«Ես վստահ եմ իմ ուժերին և նույն վստահությունը զգում եմ մարդկանց կողմից: Շատ ուրախ եմ, որ վերջապես գտել եմ իմ տեղը թիմում:
Ինձ թվում է, որ կարող եմ ավելի լավ խաղալ: «Շախտյորում» իմ խնդիրը գոլեր խփելն էր, իսկ իմ բրազիլացի խաղընկերներս կառուցում էին խաղը: «Բորուսիայում» ինքս եմ կազմակերպում, պահեր ստեղծում և իրացնում դրանք կամ գոլային փոխանցումներ կատարում: Այստեղ ես անում եմ ամեն ինչ. կարծում եմ՝ հետագայում նույնկերպ կշարունակեմ:
Երախտապարտ եմ երկրպագուներին այն բանի համար, թե ինչպես են նրանք օգնում մեզ»,- ասել է Մխիթարյանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



