Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Վատ համբույրի 7 նշան, և դրանից խուսափելու 10 ձև

LIFE

Վատ համբույրի սահմանումը շատ սուբյեկտիվ կարող է լինել: Ստորև ներկայացված են վատ համբույրի մի քանի նշաններ, ինչպես նաև դրանցից խուսափելու մի քանի ձև, որպեսզի դուք լավացնեք ձեր համբուրվելու հմտությունները:

 

Ի՞նչն է տալիս մարդուն վատ համբուրվողի տիտղոսը

Վատ համբուրվող է համարվում այն մարդը, ով գաղափար չունի, թե ինչպես հաճույք պատճառի զուգընկերոջը իր շրթունքներով:
Եվ ոչ միայն դա. վատ համբուրվողները սովորաբար նրանք են, ովքեր հաշվի չեն առնում որոշ հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ` գտնվելու վայրը, տրամադրությունն ու իրենց զուգընկերոջ պատրաստակամությունը:

 

#1 Չորացած շրթունքներ: Չորացած և ճաքճքած շրթունքներով համբուրվելը պրոբլեմ է ներկայացնում, որովհետև այն կարող է ցավ պատճառել զուգընկերոջը: Չորացած շրթունքները նաև պատասխանատու են բերանի տհաճ հոտի համար: Բացի այդ, այդպիսի շրթունքների տեսքն ընդհանրապես հաճելի չէ:

 

#2 Թքարտադրություն: Սա վատ համբուրվողներին բնորոշ պրոբլեմ է: Մեծ ծավալով թքարտադրությունը կարող է պայմանավորված լինել որոշակի առողջական պրոբլեմների հետ, բայց նաև որոշ մարդիկ կարծում են, որ համբուրվելու ընթացքում շրթունքները թքով թրջելը շատ հիանալի գաղափար է: Բայց ցավոք, նրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ չափազանց շատ թքի պատճառով նրանք և իրենց զուգընկերները կարող են խեղդվել… ամոթի ծովի մեջ:

 

#3 Կծել: Այո, դա սեքսուալ է: Բայց ուժեղ կծելը կարող է փչացնել համբույրի ամբողջ հաճույքը: Այն կարող է ցավոտ լինել և ձեր զուգընկերոջն անհարմար վիճակի մեջ դնել:

 

#4 Տարօրինակ ձայներ հանել: Երբեմն պատահում է, որ տնքալը համբույրի հաճույքը մեծացնում է: Սակայն, ձեր երախտագիտությունը հայտնելու համար այդ տնքոցները չափազանցնելիս կարող եք փչացնել ողջ տրամադրությունը, հատկապես եթե մարդաշատ վայրում եք:

 

#5 Բերանից տհաճ հոտ: Հնարավոր է, որ դուք շատ տարվեցիք այդ համեղ սոխով աղցանով, կամ ստամոքսի խնդիր ունեք, որի մասին չգիտեք: Ամեն դեպքում լավ կլինի իմանալ, որ համբույրը նույնիսկ չի էլ սկսվի, եթե ձեր զուգընկերը սենյակի մյուս անկյունից զգա տհաճ հոտ ձեր բերանից:

 

#6 Բերանի բացվածության աստիճան: Որոշ մարդիկ այնքան լայն են բացում իրենց բերանը համբուրվելիս, որ թվում է, թե նրանք իրենց զուգընկերոջը կուլ կտան, մինչդեռ ոմանք այնքան սեղմած են պահում իրենց շրթունքները, որ թվում է, թե նրանք իրենց լեզուն պահում են միայն ամուսնությունից հետո օգտագործելու համար:


#7 Շատախոսություն: Դուք համբուրվում եք: Ցանկացած խոսակցություն, որքան էլ այն կարևոր կամ հաճելի թեմայի շուրջ լինի, պետք է տարվի միայն համբույրից հետո: Որոշ մարդիկ կարծում են, թե համբուրվելու ընթացքում քաղցր-մեղցր դատարկություններ ասելը սեքսուալ է, բայց սովորաբար այն թույլ չի տալիս կենտրոնացնել ուշադրությունը համբույրի վրա ու դրանից իրական հաճույք ստանալ:

 

Ինչպե՞ս կարելի է լուծել այս պրոբլեմները

Լավ համբուրվող դառնալու գաղտնիքն այն է, որ հարկավոր է տեղյակ լինել, թե ձեր զուգընկերն ինչեր է սիրում: Նաև հարկավոր է ուշադրություն դարձնել, թե դուք որտեղ եք համբուրվելու պահին, և ինչ հանգամանքներ են առկա:

Դուք ընկերությու՞ն եք անում: Դա ձեր առաջին ժամադրությու՞նն է: Դուք պատրաստվում եք հիմա սեքսո՞վ զբաղվել: Լավագույն համբույրը պարգևելու համար պետք է պատրաստված լինել և համապատասխան համբույր տալ` կախված հանգամանքներից:

 

#1 Խոզանակով մաքրեք ձեր ատամները: Իհարկե, ես ի նկատի չունեմ անմիջապես համբույրից առաջ արագ խոզանակել ատամներն ու անցնել համբույրին: Ուղղակի նախքան ձեր զուգընկերոջ հետ ժամադրության դուրս գալը հարկավոր է ատամները մաքրել:

 

#2 Մի քիչ ջուր խմեք: Ոչ մեկին էլ հաճելի չէ համբուրել չորացած շրթունքներով մարդկանց: Ջուրը ոչ միայն կթարմացնի ու կխոնավեցնի ձեր շրթունքները, այլև կնվազեցնի քիչ առաջ ձեր ճաշակած ուտելիքների համն ու հոտը:

 

#3 Օգտագործեք մի քիչ շրթունքների վազելին: Այն ձեր շրթունքները կդարձնի հարթ ու հյութեղ, իսկ մրգային համով վազելինի շնորհիվ ձեր համբույրն ավելի հետաքրքիր կդառնա:

 

#4 Թիք-թաք օգտագործեք: Ինչքան էլ ձեզ թվում է, թե նա կկարծի, թե դուք նախապես պատրաստվել եք համբույրին, ձեր զուգընկերը շնորհակալություն կհայտնի ձեզ դրա համար, նույնիսկ եթե միայն իր մտքում:

 

#5 Համոզված եղեք, որ նա ուզում է համբուրել ձեզ: Դուք պետք է զգաք, արդյոք նա համբուրվելու տրամադրություն ունի, թե ոչ:

 

#6 Սկզբից հարկավոր է սկսել շատ նուրբ ու դանդաղ համբույրով: Թեթևակի պաչիկ արեք նրա շրթունքները, ու հենց զգաք, որ նա պատրաստ է շարունակել, կարող եք ավելի ռիթմիկ համբույրների անցնել, այնպես, որ երկուսիդ էլ դուր գա:

 

#7 Կուլ տվեք ձեր թուքը: Այն մի փոխանցեք ձեր զուգընկերոջը: Եթե հուզված եք, մի քանի անգամ կուլ տվեք, որպեսզի ձեր բերանում մի դույլ թուք կուտակված չլինի:

 

#8 Շնչեք և արտաշնչեք ձեր քթով: Մի անհանգստացեք, դուք համբույրից շնչահեղձ չեք լինի: Եթե ձեզ թվում է, թե դուք շնչահեղձ եք լինում, դադարեցրեք համբույրն ու մի քանի վայրկյան հանգստացեք նախքան համբույրը վերսկսելը:

 

#9 Ձեր բերանը մի բացեք ավելի լայն, քան անհրաժեշտ է: Եթե ուզում եք ձեր լեզուն էլ մասնակցի համբույրին, թող մասնակցի: Ուղղակի ատամներն ու լնդերը թող չմասնակցեն: Լեզվով համբուրվելու համար պետք չէ բերանը ամբողջ ուժով բացել, ասես ատամնաբուժարանում եք: Ընդամենը պետք է բերանը բացել այնքան, որ ձեր լեզուն չափավոր մտնի ու շարժվի ձեր զուգընկերոջ բերանում, այլ ոչ թե հանկարծ հայտնվի նրա կոկորդում:

 

#10 Մի շատախոսեք: Խոսակցությունները թողեք համբույրից հետո: Եթե ուզում եք սեքսուալ բաներ ասել, մի վայրկյանով դադար տվեք համբույրը, ասեք ու նորից շարունակեք համբուրվել, այլ ոչ թե խոսքերն ասեք նրա բերանի մեջ: Սեքսուալ բառերը սեքսուալ են, եթե ձեր սիրելին այդ բառերը լսում է:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future