Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են ծերանում կենդանակերպի նշանները

LIFE

NEWS.am STYLE-ը գրում է.

Խոյերը գերադասում են չնկատել սեփական տարիքը։ Նրանք ապրում են ակնթարթով, այս պահին և չեն մտածում վաղվա մասին։ Մինչ ծերություն էլ իրենց մեջ պահպանվում է հոգու կայտառությունը, որն էլ օգնում է միշտ երիտասարդ մնալ։ Գուցե 60 տարեկանում Խոյը կաշվե բաճկոն չի կրելու, սակայն  չի դադարի մոտոցիկլ վարել։ Եվ անելու է դա նույն եռանդով և անխոհեմ  էներգիայով լցված, ինչպես երիտասարդ տարիքում։

Ցուլերը պաշտում են  ուտել ինչպես հարկն է, երբեմն նույնիսկ ավելին, քան անհրաժեշտ է, և այդ պատճառով տարիքի հետ նաև քաշն են ավելացնում։ Տարիների ընթացքում համառ Ցուլերը կորցնում են իրենց ճկունությունը՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական։ Այդուհանդերձ, նրանք տոկուն են և, չնայած մեծահասակներին հատուկ հիվանդությունների՝ շատ երկար են ապրում։

Երկվորյակները 
պատանեկության տարիներին երազանքներ են նախագծում և աստիճանաբար գնում են առաջ և չեն պատրաստվում նույնիսկ մեծ տարիքում  դանդաղեցնել ընթացքը։ Մի սպասեք, որ Երկվորյակը աշխատանքից շուտ է վերադառնալու տուն։ Նույնիսկ տարեց Երկվորյակին չեք տեսնի բուխարիի մոտ հագստանալիս։ Նրանց կարիերայի աճը շարունակվելու է մինչ թոշակի անցնելը, և եթե հնարավորություն լինի՝ նույնիսկ թոշակի անցնելուց հետո։ 

Խեցգետինները կարող են երկու տեսակի լինել՝ նրանք, ովքեր երբեք չեն ծերանա, և նրանք, ովքեր սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում ծերության տարիներին։ Խեցգետինն ինչպես և Առյուծը շատ է ուզում, որ մարդիկ հարգեն իր «ազնիվ ծերությունը»։ Խեցգետիններից դասական տատիկ-պապիկներ են ստացվում, որոնց մասին երազում է յուրաքանչյուր երեխա։ 

Առյուծները  ներողամիտ և ողջամիտ են էությամբ, և տարիների ընթացքում դա ավելի ու ավելի է արտահայտվում։ Ծերությանը մոտ նրանք արդեն բավականին հանգիստ, փորձված, վեհ և փոքր-ինչ գիրացած  անձնավորություններ են։ Իրենք ավելի են ձգտելու համընդհանուր հարգանքի, իշխանության, երբեմն էլ նույնիսկ երկրպագության, և հանուն հիմնական օրինակ ծառայելու պատրաստ են հասնել կյանքի գլխավոր նպատակներին և հանդարտվել որքան հնարավոր է շուտ։

Կույսերը տարիքին զուգահեռ սկսում են ավելի բացասաբար ընկալել շրջակա աշխարհը, հատկապես եթե թույլ են տալիս, որ ավելորդ ինքնաքննադատության հակվածությունը «չափերն անցնի»։ Նրանք սիրում են պահպանել իրենց գերազանց արտաքին տեսքն ու առողջությունը՝ անընդմեջ գտնվելով  ինքնազարգացման ճանապարհին, և այդ պատճառով դիմավորում են ծերությունը, որպես կանոն, ձգված ջենթլմեննրեն ու լեդիները՝ միգուցե մի փոքր խիստ, սակայն շատ խելացի։

Կշեռքները միշտ մտահոգված են իրենց արտաքին տեսքով, և իրենք կդիմեն ցանկացած միջոցների, որպեսզի որքան հնարավոր է երկար ժամանակով կանխեն ավելորդ կիլոգրամների առաջացումը։ Որպես կանոն, դա իրենց հաջողվում է։ Եվ նույնիսկ 80 տարեկանում Կշեռքները շրջապատին փորձելու են համոզել, որ դեռ 40 էլ չեն բոլորել։ 

Կարիճները ծերանալուն պես դառնում են վեհ ու վսեմ։ Նրանք սիրում են մտածել, որ իրենք տարիների ընթացքում բավականին իմաստություն պաշարած խորը փիլիսոփաներ են, և դա այդպես է։ Սակայն, ցավոք, տարեց Կարիճները շատ հաճախ դառնում են չափից ավելի կենտրոնացած իրենց անձնական համոզմունքների և նպատակների վրա։

Ինչպես և Խոյերը, այդպես էլ Աղեղնավորները չեն ցանկանում մտածել ծերության մասին։ Երբեմն նույնիսկ դա վերածվում է մոլուցքի, և իրենք սկսում են շրաջապատին ձանձրացնել՝ անընդհատ հարցեր տալով իրենց ենթադրյալ տարիքի մասին՝ փափագելով մեկ-երկու հաճոյախոսություն ստանալ։ Ի դեպ, այդ հաճոյախոսությունները սովորաբար արդարացված են, չէ որ Աղեղնավորները, չնայած իրենց մասին հոգ տանելու դժկամությանը, կարողանում են պահպանել իրենց սեքսուալությունն ու գրավչությունը մինչ խորը ծերություն։ 

Այծեղջյուրը այն նշանն է, որն ասոցացվցում է ժամանակի հետ։ Շատ դեպքերում դա պայմանավորված է նրանով, որ  իրենց կառավարում է Սատուրնը՝ մոլորակ, որը պատասխանատու է ժամանակի և ընթացքի համար։ Այծեղջյուրներն արդեն ծնվում են «փոքրիկ ծերունիներ» լինելով՝ լուրջ, իմաստուն, պատասխանատու, սակայն իրենց բնավորության մեջ տարիներին զուգահեռ ավելի ու ավելի է ավելանում մանկամտությունն ու խեղկատակությունը, և Այծեղջյուրները ծերությանը մոտ արդեն բացարձակ երեխաներ են։ 

Բավականին լուրջ է Սատուրնի ազդեցությունը Ջրհոսների վրա, և իրենք էլ Այծեղջյուրների նման շատ լուրջ են մանուկ հասակից։ Տարիների հետ Ջրհոսների մոտ աճում է տարօրինակությունը, իրենք դադարում են անհանգստանալ, թե ինչ կարծիք են կազմում շրջապատող մարդիկ իրենց մասին, և 80 տարեկանում կարող են վարվել այնպես, ինչպես կցանկանան։ 

Ձկները խուճապի են մատնվում՝ ծերության մասին նույնիսկ մտածելիս, քանզի դեռ այնքան բան ապրած, արված, կատարված չէ։ Հենց այս պատճառով էլ Ձկները հաճախ ժամանակ են տրամադրում սեփական կյանքի փուլերի արդյունքների ամփոփման, կուտակումների հաշվարկի, բալանսների համեմատության համար։ Սակայն որքան քիչ Ձկները անհանգստանան այդ հաշվով, այդքան երկար և երջանիկ կլինի իրենց կյանքը։ Չէ որ ոչինչ այդքան չի կրճատում մարդու կյանքը որքան մշտական մտահոգությունը։

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding