Արտակ Շաբոյանը 4 բնակարան ու 50 միլիոն դրամի հասնող եկամուտներ ունի
ECONOMICSՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նախորդ տարի վաճառել է իր 40 միլիոն 697 հազար դրամ արժողությամբ բնակարանը փոխարենը ավելի թանկ՝ 69 միլիոն դրամով բնակարան գնելու համար: Սրա հետ միասին Շաբոյանի բնակարանների թիվը հասել է չորսի:
Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված Արտակ Շաբոյանի 2015թ-ի տարեկան հայտարարագրից՝ իր դրամական միջոցները 2015թ տարեսկզբին կազմել են 13 միլիոն դրամ, իսկ տարեվերջին ավելացել՝ դառնալով 23 միլիոն դրամ:
Շաբոյանի նախորդ տարվա աշխատավարձը կազմել է ութ միլիոն 323 հազար 222 դրամ: Որպես եկամուտ է նշված նաեւ 40 միլիոն դրամ ստացված փոխառությունները(վարկեր):
Արտակ Շաբոյանի կինը՝ Քրիստինա Եղիազարյանը, հայտարարագրել է 84 հազար 306 ԱՄՆ դոլար փոխառություններ, 16 միլիոն դրամ եւ 39 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ եւ երկու հազար 700 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան