Թուրքիայում ոստիկանական կենտրոնի վրա հարձակում է իրականացվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Սիիրթ (Սղերթ) շրջանում հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հնչեցված պատասխան կրակոցների հետևանքով վիրավորվել են հարակից տան տանիքում գտնվող 40-ամյա մի մարդ և նրա 10-ամյա որդին: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Երեխայի կյանքը վտանգված է:
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ` հարձակման հեղինակները Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներն են, ում հայտնաբերելու նպատակով Սիիրթում գործողություն է սկսվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



