Անձնական կյանքում կորուստներ չեմ ունեցել, միշտ ինձ են կորցրել. Անի Քրիստի
PHOTOTert.am-ը գրում է.
Առաջին ալիքի հրավերով այս օրերին Հայաստանում է երգչուհի Անի Քրիստին: Վերջինս Աշոտ Ղազարյանի հետ միասին վարելու է «Ամենակարող երգիչ» նախագիծը:
Tert.am Life-ը զրուցեց երգչուհու հետ իր ծրագրերի և Միացյալ Նահանգներում դժվարությունների, կորուստների և ձեռքբերումների մասին:
-Անի, ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել ԱՄՆ՝ մշտական բնակության։
-Այս կյանքում ոչ մեկ չի կարող, հատկապես իմ տեսակի մարդուն, ինչ-որ բան ստիպել: Ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Նահանգներում հայրիկիս հետ եմ բնակվում: Ես սիրում եմ Միացյալ Նահանգները, մասնավորապես Լոս Անջելեսը, որտեղ և ապրում եմ:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ են հատկապես հայտնի մարդիկ արտագաղթում Հայաստանից:
-Ես Ամերիկա գնացել եմ այն ժամանակ, երբ Հայաստանում շատ լավ էր, այսինքն ինձ համար փախոստ չի եղել, այլ՝ ընտրություն: Իսկ ինչ վերաբերվում է մնացածին չեմ կարող ասել, քանի որ ամեն մարդ ունի իր պատմությունն ու դրդապատճառները:
-Հայ արտիստները հե՞շտ են հաստատվում Միացյալ Նահանգներում:
-Անգամ քո երկրում է հաստատվելը դժվար, ինչի մասին է խոսքը: Ինձ ավելի հեշտ էր այնքանով, որ ունեի կացարան, ծնողս այնտեղ բնակվում էր շուրջ մի քանի տարի: Իսկ ընկերներիցս ոմանք ունեն կացարանի, վաստակելու և նմանատիպ շատ փոքրիկ խնդիրներ, որոնք դառնում են մեծ հարցեր: Ես նմանատիպ խնդիրներ չեմ ունեցել: Այնտեղ զբաղվել եմ իմ ձայնասկավառակների, տեսահոլովակների թողարկմամբ: Առաջիկայում հնարավոր է նաև մեծ մենահամերգով ներկայանամ: Ինձ համարում եմ շատ երջանիկ մարդ, քանի որ իմ կողքին այնպիսի մարդիկ կան, որոնք միշտ ինձ աջակցել են:
-Ինչո՞վ եք զբաղված ողջ օրը: Ինչպե՞ս է սկսում այն և ինչպե՞ս ավարտվում:
-Ամեն անգամ տարբեր: Սիրում եմ շատ քնել: Ընկերներս միշտ կատակով ասում են, որ ուզում են Ամերիկայում բնակվել Անիի նման լինել, քանի որ Անին Ամերիկան հարմարացրել է իրեն, այլ ոչ թե հարամարվել է Ամերիկային: Իրոք դա այդպես է: Այնտեղ ինքս եմ որոշում իմ գրաֆիկը: Ես ռոբոտային կյանքով չեմ ապրում և չեմ կորցնում իմ արժեքները, չեմ օտարանում, չեմ չարանում: Լինում են էմոցիոնալ անկումներ ու վերելքներ, որոնք նորմալ են։
Շարունակությունը` այստեղ