Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Կին, ով կարդում է. Տաթև Հովակիմյան

LIFE

Wnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը, որոնց շրջանակում հայտնի կանանց հետ զրուցում ենք բացառապես գրքերի մասին։

Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Տաթեւ Հովակիմյանն է։

-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը:

-Ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել։Երևի նրանից է,որ միշտ սովորությունն եմ ունեցել միաժամանակ ունենալ մի քանի գիրք և կարդալ ըստ պահի տրամադրության։ Շատ հաճախ էլ, որ շուտ չվերջանա գիրքը, որովհետև գրքեր կան, որ չեմ ուզի երկրորդ անգամ կարդալ, հենց նրա համար, որ չափազանց լավն են, ինձ մոտ հակառակ ռեակիցիան է. շատերը սիրում եմ վերընթերցել գիրքը, իսկ ես շատ սիրելի գրքերը չեմ կարդա երկրորդ անգամ, բայց կդժվարանամ ասել՝ ինչու, երևի տպավորությունը չկոտրելու համար։

-Քանի՞ տարեկանում եք սկսել գրքեր կարդալ։

-Կարդալ սկսել եմ, երբ սովորել եմ կարդալ։Ինձ համար առհասարակ կարդալը, լինի փոքրիկ պատմվածք, թէ հաստափոր գիրք, մեծ իրադարձություն է միշտ ու դա  անում եմ  սրած մատիտով)))։

-Տարիքի հետ ինչպե՞ս են փոխվել գիրք կարդալու Ձեր ժանրային նախասիրությունները։

-Տարիքի հետ կապ չունի ժանրային փոփոխությունը, հիմա էլ մեծ սիրով կարող եմ հեքիաթներ կարդալ, որից հետո անցնեմ Գոգոլին կամ Քամյուին։

-Հեղինակներ, որոնց գրքերը հետևողական, իրար հաջորդելով կարդացել եք:

-Երևի թե Ալբերտ Քամյու,Գոգոլ,Կուբո Աբե,Թագոր …շատ կան։

-Գրքեր, որոնք կիսատ եք թողել և ո՞րն է պատճառը:

-Հաճախ կիսատ եմ թողնում արդեն ասացի, որ անցնեմ մյուսին, ու միաժանակ սկսում եմ կարդալ, դժվար բնավորություն է երևի, էդտեղ եմ շտապում, ուզում եմ հասցնել։Ֆիլմերն էլ եմ մեկ մեկ էդպես նայում, բայց նայած Ժանրային գիրք կամ ֆիլմ։ Օրինակ՝ Հերման Հեսսեյի «Տափաստանի Գայլը» շատ դժվար եմ կարդացել, որովհետև շատ լավն էր ու մոտ 3 ամիս կարդում էի շատ դանդաղ՝ զուգահեռ կարդալով այլ գործեր։

-Գրքի հերոսուհիներ, կերպարներ, որոնց մեջ Ձեզ տեսնում եք, նմանեցնում եք:

-Չեմ գտել դեռ, գուցե հերոսների հոգեվիճակները նմանեցրել եմ, գուցե մասնագիտությունից ելնելով, բայց մեկ կերպար ամբողջապես դեռ  չեմ գտել, երևի նրա համար, որ գրքերի հերոսները հենց կան գրքերի հերոսներ ու իրենք այդքան էլ շոշափելի չեն։

-Ձեր կարդացած սիրո պատմությունը, որին հավատում եք:

-Կարծում եմ հավատում ես մարդկանց, որոնք սիրում են կամ կարծում են թե սիրում են։Երևի բոլոր մարդկանց սերերն էլ եսասիրական բնույթ ունեն։ Ուղղակի որևէ սիրո պատմության հավատալու համար պետք է նախ իմանաս՝ որն է սերը. ես չգիտեմ Աննա Կարենինայի սերն էր ճիշտ,Կլեոպատրայինը, Ջուլետտինը, թե՞ Ջեյն Էյրինը։

-Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք:

-Առհասարակ չեմ մտածել։ Ֆիլմերի դեպքում հեշտ է ասել՝ այ ես վերջը ուրիշ ձև կնկարեի, բայց գրքերը երևի հենց դրանով են հարուստ, որ դու ես կարդում ու ինքդ ես էդ պահին պատկերում քո կարդացած հերոսներին արտաքնապես, շարժ ու ձևով, դու ես որոշում՝ հեղինակի գրած վերջը ինչպես տեսնես։Գիրք կարդալը քո հոգեվիճակն է։Կինոն քեզ ցույց են տալիս, գիրքը դու ես քեզ համար նկարում։

-Գիրք, որը հիմնովին փոխել է Ձեր աշխարհայացքը։

-Բոլոր գրքերը, որ կարդացել եմ, կարդում եմ , պետք է կարդամ։

-Հիմա ի՞նչ գիրք եք ընթերցում:

-Հիմա ընթերցում եմ Дина Рубина «Синдром петрушки» գիրքը։

– Must read գրքեր Տաթեւ Հովակիմյանից։

-Երբեք չեմ կարող ասել, ըստ տրամադրության, մի օր կարթնանամ ու կվերցնեմ էն ինչ հոգեվիճակիս պետք  է կամ շատ հաճախ մասնագիտության մեջ այն, ինչ պետք է այդ պահին, որը կապված է խաղացվող դերի կամ գալիք դերի հետ։

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding