Դու ծխու՞մ եք կամ դժվարությա՞մբ եք շնչում. Ձեզ կարող է օգնության գալ հեղուկ ազոտը
LIFEԹոքերի քրոնիկ աբստրուկտիվ հիվանդությունը այսօր ամենատարածված հիվանդություններից մեկն է:
Ներկայումս Լոնդոնի բժիշների թիմը՝ դոկտոր Պալավ Շահի գլխավորությամբ, աշխատում է Նիդերլանդների գիտնականների հետ, որպեսզի գտնի Թոքերի քրոնիկ աբստրուկտիվ հիվանդության բուժման միջոցը և դրա ախտանիշները:
Գրգռիչների առկայության պատճառով, ինչպես օրինակ ծխախոտի ծխի, բորբոքվում են շնչուղիները և նորմայից շատ լորձ է արտադրվում:
Բորբոքումը և մեծ քանակությամբ լորձը խանգարում են օդի հոսքին՝ դառնալով հազի, ինչպես նաև շնչահեղձության պատճառ:
Արդյունքում վնասվում են թոքերը, և սկսվում է թոքերի քրոնիկ աբստրուկտիվ հիվանդությունը:
Այս հիվանդության առաջացման դեպքերի 90%-ի պատճառը ծխելն է: Երբ մարդիկ ծխում են, ծխախոտի քիմիական թունավոր նյութերը կաթվածահար են անում մանր թարթիչները, կամ ցիլիան, որոնք կառուցում են շնչուղիները և մաքրում լորձը:
Իսկ արդեն վնասված մանր թարթիչները ծխախոտի օգտագործումից առաջացող մեծ քանակի լորձի դեմ չեն կարողանում պայքարել:
Այսօր բժշկության մեջ կա միայն մեկ լուծում նման խնդրին, և դա կարբոցիստեինն է, որը նոսրացնում է լորձը և դանդաղեցնում դրա արտադրությունը:
Սակայն այսօր անց են կացվում նոր ուսումնասիրություններ՝ ավելի արդյունքվետ լուծում գտնելու համար:
Հետազոտողները հավատում են, որ սառեցնելով և սպանելով վնասված շնչուղու բջիջների վերին շերտը, նրանք թույլ կտան առողջ բջիջներին վերականգնվել:
Ընդհանուր անզգայացման տակ բրոնխոսկոպը(լուսավորությամբ և տեսախցիկով բարակ սարք,) մտցվում է թոքերի մեջ և հեղուկ ազոտի որոշակի քանակ է ներարկում դրանց մեջ:
Հեղուկ ազոտը միանգամից սառեցնում և սպանում է լորձի բջիջները: Սակայն հիվանդին պետք է շատ ճշգրիտ դոզա տալ, որպեսզի այլ բջիջներ չվնասվեն:
Պրոցեդուրան տևում է մոտ կես ժամ, որի ընթացքում հիվանդին պետք է օդափոխեն խողովակի միջոցով, որպեսզի հեղուկ ազոտի գազը չառանձնանա:
Հենց հիվանդ հյուսվածքը հեռացվում է, նոր բջիջներ են աճում և փոխարինում են հնին 48 ժամվա ընթացքում: Հավանաբար, այդ բջիջները առողջ կլինեն:
Գիտնականները հուսով են, որ այս պրոցեդուրայից հետո հիվանդների մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չի լինի: Դեռ անհայտ է, թե ինչքան կդիմանան նոր բջիջները, սակայն այս նույն պրոցեդուրան կարելի է կրկնել:
Հետազոտությունն անց է կացվելու միայն այն հիվանդների վրա, ովքեր թողել են ծխելը, հակառակ դեպքում նույն ախտանշանները կրկին սկսվելու են:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: