Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

Ադրբեջանի կողմից ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել. քաղաքագետ

INTERVIEW

 Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող երկրի և այս հարցում շահագրգռվածություն ցուցաբերող մյուս կողմերի այցերը տարածաշրջան կտրուկ ավելացել են: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն` ան դրադառնալով ղարաբաղյան խնդրի վերջին զարգացումներին:

-Պարոն Աբրահամյան, ղարաբաղյան խնդրի հետ կապված խմորումներ են տեղի ունենում, գոնե հայտարարությունների մակարդակով ակտիվություն ենք նկատում: Հայաստանի ու Արցախի պաշտոնյաները տարբերմակարդակներով կարճաժամկետ կտրվածքով մի քանի անգամ ընդգծեցին,որ Արցախի անկախութ յան ճանաչմանն ու բանակցային ձևաչափի լիարժեքվերականգնմանն այլընտրանք չկա: Այս ակտիվությունն, ըստ ձեզ, ինչո՞վ էպայմանավորված:

-Արցախում ապրիլին սանձազերծված մարտական գործողությունները ձախողում էին նաև միջնորդ երկրների համար, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնային նպատակներից էր էսկալացիա թույլ չտալը, ինչը փաստացի չհաջողվեց: Ներկայումս գործընթացում ակտիվություն է նկատվում ոչ թե բանակցային գործընթացում վերջնական հանգուցալուծման հասնելու, այլ էսկալացիա թույլ չտալու նպատակով:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ կողմերն այս անգամ շատ ավելիմոտ են հաջողության հեռանկարին, քան երբևէ: Ըստ ձեզ, կողմերը ո՞ր հարցում կարող են մոտ լինել:

-Այս պահին միջնորդների հիմնական խնդիրներից է՝ հասնել բանակցությունների վերսկսմանը, սակայն նույնիսկ այս հարցում անորոշությունը մեծ է, քանի որ Ադրբեջանը ակնհայտորեն չի ցանկանում կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

-Այս օրերին Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ուղղաթիռների ևինքնաթիռների կիրառմամբ ուսումնամարզական  թռիչքներ է անցկացնում: Շփման գծում կրկին կրակոցները վերսկել են: Դրանով Ադրբեջանն ի՞նչխնդիր է լուծում:

-Գործընթացի այս փուլում, նման մասշտաբային ուսումնամարզական թռիչքների իրականացումը խիստ անցանկալի է, որովհետև այն ավելի շատ սադրանք է հիշեցնում: Մի ամիս առաջ էլ Ադրբեջանը մեծաքանակ տեխնիկայի ու մարդկային ուժի ներգրավվմամբ զորավարժություններ անցկացրեց, այս ուսումնամարզական թռիչքները այդ զորավարժությունների տրամաբանական շարունակությունն են: ԼՂ հարցով պրոցեսը բարդ փուլում է, իսկ Ադրբեջանն այսպիսի գործողություններով նպաստում է իրավիճակի առավել սրմանը:

Առաջիկայում ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին է այցելումՌուսաստան: Այցի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հարցը ևս: Հաշվի առնելով, որ քաղաքական ակտիվ գործընթացներ կան, հավանականհամարո՞ւմ եք սահմանին հանգիտ իրավիճակի պահպանումը, թե՞ Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է:

-Բոլոր վերլուծությունները տանում են նրան, որ բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն լինելու, իսկ Ադրբեջանն ակտիվորեն զբաղված է նոր ռազմական տեխնիկայի, սպառազինությունների գնման գործարքներով, շփման գծում նկատելի են նաև Ադրբեջանի կողմից ակտիվ աշխատանքներ, այնպես որ, ներկայումս նկատվող համեմատաբար կայուն իրավիճակը երկար չի պահպանվի. ամեն դեպքում իրադարձությունների ընթացքը դա է ցույց տալիս:

Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող երկրի և այս հարցում շահագրգռվածություն ցուցաբերող մյուս կողմերի այցերը տարածաշրջան կտրուկ ավելացել են, ինչը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կողմից՝ խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity