Թուրքիան Վրաստանին ռազմական նյութատեխնիկական միջոցներ է նվիրաբերել
INTERNATIONAL NEWSԹուրքիան 700 հազար դոլարի ռազմական նյութատեխնիկական միջոցներ է նվիրաբերել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը' նշելով, որ ռազմական նյութատեխնիկական միջոցները վրացական կողմի ուժային գերատեսչություններին հանձնվել են 2004 եւ 2007 թվականներին երկու երկրների ԶՈւ միջեւ ստորագրված համաձայնագրրեի շրջանակում:
Ըստ գործակալության' նյութատեխնիկական միջոցների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի ՊՆ Օրխեւի բնակավայրում գտնվող ավտոմոբիլային գումարտակում: Նշվում է, որ Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օմար Բեգոիձեն աջակցության համար երախտագիտություն է հայտնել թուրքական կողմին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



