Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Հարթ որովայն ունենալու 9 միջոց առանց մարմնամարզության ու դիետաների

LIFE

Կարծում եք՝ իդեալական մարմին ունենալը հնարավոր չէ՞ առանց ֆիզիկական վարժությունների ու դիետաների։ Ուրեմն լավ լուր ունենք. ավելի հեշտ տարբերակ կա դրա համար։ Պարզապես հետևեք ստորև ներկայացվող 9 խորհուրդներին, որոնք ներկայացվել են լավագույն դիետոլոգների ու ֆիտնեսի մասնագետների կողմից։

 1  Ուղղվեք:  Մեջքը միշտ ուղիղ պահեք, այսպես Ձեր կազմվածքն ավելի սլացիկ տեսք կունենա, իսկ փորի մկանները կսկսեն ինքնըստինքյան ձգվել։ Կարճահասակ աղջիկների համար սա համար առաջին կանոնն է, որը նրանց թույլ կտա նաև ավելի բարձրահասակ երևալ։

 2  Ավելի շատ ջուր խմեք: Փորձեք օրվա ընթացքում մոտավորապես 6-8 բաժակ ջուր խմել։ Նկատի ունեցեք, որ սուրճը, թեյը, գազավորված ըմպելիքները, հյութերը դրա մեջ չեն ներառվում։ Ջրազրկության արդյունքում օրգանիզմը սկսում է ինքնուրույն ջուր կուտակել, ինչը բացասաբար է ազդում նաև կառուցվածի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ջրազրկության պատճառով որովայնի շրջանում մինչև 4 կգ ավել քաշ կարող է կուտակվել։

 3  Մտածված սնվեք: Երբեք հեռուստացույցի առջև մի սնվեք, դա կարող է հանգեցնել մարսողական խնդիրների, որն էլ իր հերթին կարող է նպաստել անցանկալի կիլոգրամների ավելացմանը։ Փորձեք սնվելը ծիսակարգի նման մի բան դարձնել. վայելեք սննդի համը, դանդաղ կերեք ու փորձեք լավ ծամել։ Արագ սնվելու արդյունքում Դուք ավելորդ օդ եք կուլ տալիս, որը նպաստում է որովայնի փքվելուն։

 4  Կաթնամթերք օգտագործեք սննդակարգում: Օրգանիզմի լավ աշխատանքի համար հարկավոր է ամեն օր յոգուրտ կամ մեկ բաժակ կեֆիր օգտագորխել, և/կամ էլ այլ տեսակի կաթնամթերք, որոնց բաղադրության մեջ պրոբիոտիկներ կան։ Դրանք իրենցից միկրոօրգանիզմներ են ներկայացնում, որոնք նպաստում են աղիների առողջ աշխատանքին, ինչի արդյունքում որովայնը ձիգ տեսք է ստանում։ Իսկ եթե որոշ պատճառներով կաթնամթերք օգտագործել չեք կարող, դրանք փոխարինեք պրոբիոտիկներ պարունակող հաբերով։

 5  Հնարավորինս շատ քայլեք մաքուր օդին: Ինչպես հայտնի է, մաքուր օդը լավացնում է նյութափոխանակությունը, որն իր հերթին այրում է ավելորդ կալորիաները՝ մարմինն ազատելով ավելորդ ճարպից։ Այդ իսկ պատճառով սովորություն դարձրեք ամեն օր 30 րոպեով քայլել, որքան ավելի աշխույժ քայլեք, այնքան ավելի լավ։ Կարող եք սմարթֆոնի մեջ հավելված ներբեռնել ու չափել Ձեր արած քայլերի քանակը, որն օրական չպետք է 10,000-ից պակաս լինի։

 6  Հրաժարվեք մաստակներից: Գաստրոէնտերոլոգիայի քոլեջի ամերիկացի հետազոտողներն ապացուցել են, որ մաստակը վնասակար է առողջությանը, մասնավորապես կազմվածքին։ Բանը նրանում է, որ ծամելու ընթացքում մարդը չափից շատ օդ է կուլ տալիս, որը նպաստում է փքվածությանը ու բացասաբար անդրադառնում նաև կազմվածքի վրա։ Եթե անհրաժեշտ է թարմեցնել շնչառությունը, մաստակը փոխարինեք անանուխի կոնֆետներով։

 7  Սննդակարգում վիտամիններ ավելացրեք: Առողջ ու գեղեցիկ տեսք ունենալու համար մեր օրգանիզմին վիտամիններ են անհրաժեշտ, որոնք էկոլոգիական անբարենպաստ պայմանների պատճառով մենք չենք ստանում բավարար քանակով։ Այնպես որ սննդակարգի մեջ ավելացրեք կալցիում, վիտամին D, ինչպես նաև վիտամին B-ի համալիր. դրանք նորմայի սահմաաններում են պահում էստրոգեն հորմոնները։ Եթե վերջիններից չափազանց շատ է կուտակվում օրրգանիզմում, սկսում են ճարպեր կուտակվել։

 8  Հանգստացեք: Երբ դուք ուժասպառ եք, օրգանիզմը սկսում է ավելի շատ ստերոիդներ ու սթրեսի հորմոններ արտադրել, ինչը բացասականորեն է ազդում մարսողական համակարգի աշխատանքի վրա և կարող է առողջության ու կազմվածքի հետ կապված լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Բացի այդ, սթրեսի հետևանքով օրգանիզմում սկսվում է մեծ քանակությամբ կորտիզոլ հորմոն արտադրվել, որը ճարպային բջիջներին «հաղորդագրություն է ուղարկում» կուտակվել որովայնի շրջանում՝ օրգանները սթրեսից պաշտպանելու համար։ Հոգնածության զգացումը նվազագույնին հացնելու համար ամեն օր 20 րոպեով զբաղվեք այն աշխատանքով, որը Ձեզ հաճույք է պատճառում։ Դա կարող է բավարար լինել հանգստանալու և բոլոր հորմոնները հավասարակշռության մեջ պահպանելու համար։

 9  Փորձեք կանոնավոր զուգարան գնալ: Ինչպես պնդում են հետազոտողները, կանոնավոր կերպով միևնույն ժամին ամեն օր զուգարան գնալը լավացնում է աղիների աշխատանքը։ Իհարկե, դժվար է զուգարան գնալը խիստ գրաֆիկով կազմակերպել, սակայն փորձեք սովորություն դարձնել ամեն օր մոտավորապես միևնույն ժամին զուգարան գնալ։ Եվ ոչ մի դեպքում մի պահեք կարիքները. եթե զուգարան գնալու կարիք ունեք, գնացեք, այլապես օրգանիզմին դրանով կարող եք չափազանց մեծ վնաս հասցնել։

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future