Հայ շախմատիստները մասնակցում են Փոթիում մեկնարկած միջազգային մրցաշարին
SPORTՎրաստանի Փոթի քաղաքում մեկնարկել է Փոթիի միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվում են մի շարք մրցաշարեր: Փառատոնի գլխավոր «A» մրցաշարում հանդես են գալիս 66 շախմատիստ, որոնցից 16-ը ներկայացնում են Հայաստանը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ ինֆորմացիան հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային առաջին և երկրորդ տուրի հանդիպումները: 9 շախմատիստ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Առաջատարների թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Գևորգ Հարությունյանը և Սեդրակ Մաթևոսյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



