Լավրով-Քերի հանդիպումը շարունակվում է ավելի քան չորս ժամ
INTERNATIONAL NEWSՄոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան չորս ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները` հայտնելով, որ հանդիպումը մեկնարկել է տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով` 11:00-ին): Հանդիպման օրակարգում Սիրիայի իրադրությունն է, պայքարը ահաբեկչության դեմ, ինչպես նաև` ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցերը:
Քերիի այցին ընդառաջ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Մոսկվայում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
Նախօրեին Քերիին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահի հետ բանակցություններն անվանել է «բաց և լուրջ»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



