Ֆրանսիայի առողջապահության նախարարություն. Ահաբեկչությունից հետո 48 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
INTERNATIONAL NEWSՆիսում ահաբեկչությունից հետո 48 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Lefigaro-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից:
Պաշտոնական տվյալներով՝ դեպարտամենտի հիվանդանոցներում այժմ 188 մարդ է գտնվում, նրանցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 25-ը վերակենդանացման բաժանմունքում է:
Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական ակտը տեղի էր ունեցել հուլիսի 14-ի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո. Անգլիական ափով ընթացող բեռնատարը ճզմել է այնտեղ գտնվող մարդկանց: Ոստիկանները վարորդին գնդակահարել են այն ժամանակ, երբ նա, վրաերթի ենթարկելով անցորդներին, զիգզագաձեւ ընթացքով անցել էր երկու կիլոմետր: Զոհվել է 84 մարդ, երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



