Բրիտանական խորհրդարանը Ֆրանսիայի դրոշի գույներով կպատվի
INTERNATIONAL NEWSԲրիտանական խորհրդարանի շենքը Ֆրանսիայի դրոշի գույներով կպատվի՝ ի հիշատակ Նիսի հարձակման զոհերի:
«Երեկոյան ժամը 9-ից Վեսթմինսթերյան պալատը կպատվի Ֆրանսիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Նիսի հարձակման զոհերի»,- ասված է Համայնքների պալատի միկրոբլոգում:
Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում Բաստիլի օրվա առիթով կազմակերպված հրավառության ժամանակ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Դրանից հետո վարորդը շուրջ 2 կմ է անցել՝ ձգտելով մարդկանց շրջանում հնարավորինս շատ զոհերի հանգեցնել:
Ոստիկանությունը գնդակահարել է հանցագործին: Վերջին տվյալներով՝ հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա: 48 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Զոհերի թվում Հայաստանի մեկ քաղաքացի կա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



