Ինչպե՞ս հաղթահարել կյանքի դժվար փուլերը
LIFEԵրբեմն մեզ թվում է, թե կյանքը շատ դաժան է վարվում մեզ հետ, և ամեն ինչ վատ է ընթանում մեզ մոտ: Այդ պահերին կյանքը մեզ համար կորցնում է իր գույները: Սակայն նման դժվար կացությունից դուրս գալու ամենալավ միջոցը նոր բաներ փորձելն է:
-
Փոխեք ձեր միջավայրը.
Նույնիսկ մի քանի ժամ նոր և հաճելի միջավայրում անց կացնելը կօգնի ձեզ աշխարհին այլ աչքերով նայել: Եվ ո՞վ գիտի, միգուցե հենց այդ ժամանակ էլ դուք ձեր խնդրի լուծումը կգտնեք:
-
Սպորտով զբաղվեք
Անձնական փոքրիկ նպատակները և ձեռքբերումները, ինչպես օրինակ «մեկ կիլոմետր վազելը», ձեզ կվերադարձնեն ձեր ինքնավստահությունը:
-
Ազատվեք անպետք իրերից
Ավելի ազատ, մաքուր և կոկիկ միջավայրում դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք:
-
Հանդիպեք նոր մարդկանց
Մեզ շրջապատող մարդիկ մեծ ազդեցություն են ունենում մեր մտածելակերպի վրա: Հետևաբար, հանդիպեք նոր և տարբեր մտածելակերպով մարդկանց. թույլ տվեք նրանց ներխուժել ձեր կյանք:
-
Մի քանի օր հանգիստ վերցրեք
Երբեմն շատ կարևոր է դադար առնելը և ուղղակի տանը մնալը: Այդ օրը ոչ մի արտառոց բան տեղի չի ունենա: Դուք ուղղակի հնարավորություն կունենաք հանգստանալու և ամեն ինչ հանգիստ և սառը գլխով կշռադատելու:
-
Փոփոխություններ արեք
Նոր սանրվածքը, մազերի գույնը, դիմահարդարումը, կամ հագուստը կօգնեն, որ դուք ձեզ այլ աչքով նայեք:
-
Խորհուրդ հարցրեք
Ամեն ինչ կարգին է, եթե դուք ինչ-որ մեկից խորհուրդ եք հարցնում: Եթե ձեզ մոտ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, ապա խորհուրդ հարցրեք մեկից, ով նման դժվարություններ է ունեցել: Կամ ուղղակի հարցրեք ձեր մայրիկին. նա ձեզ կհասկանա:
-
Առողջ սնունդ ընդունեք
Երբեմն մենք չենք կարողանում ինքներս մեզ զսպել և մի մեծ բուրգեր ենք ուտում, սակայն հետո դրա պատճառով մեղադրում ենք մեզ: Երբ ձեզ համար դժվարին շրջան է, խորհուրդ կտանք ուտել ավելի շատ հացահատիկային սնունդ, բանջարեղեն և միրգ: -
Մի նոր բան սովորեք
Նոր փորձը տալիս է նոր հնարավորություններ: -
Օտար լեզու սովորեք
Հիշեցնենք ինքներս մեզ, որ մենք մեծ աշխարհում ենք ապրում, և մենք միայնակ չենք: Եվ եթե կարողանում ենք սովորել ֆրանսերեն կամ չինարեն, ուրեմն մենք կարող ենք անել ամեն ինչ:
-
Մեկ ամսով ազատվեք ձեր վատ սովորությունից
Պետք չէ ամեն ինչ միանգամից փոխել: Սկսեք փոքր քայլերից: Օրինակ ամբողջ գիշեր համակարգչի առջև նստելու փոխարեն, ավելի վաղ քնեք: Մեկ ամսից դուք արդեն կսովորեք այդ ռեժիմին: Դրանից հետո միգուցե կարողանաք նաև մեկ այլ վատ սովորությունից հրաժարվել:
-
Արեք մի բան, ինչից միշտ վախեցել եք
Մեր վախերից ազատվելով՝ մենք ինքնավստահ ենք դառնում:
-
Ներեք ինքներդ ձեզ, ներեք ուրիշներին, ներեք ողջ աշխարհին
Երբ մենք ներում ենք ինքներս մեզ, ներում ենք նրանց, ովքեր մեզ ցավեցրել են և ներում ենք աշխարհին, մենք թողնում ենք մեր անցյալը, որովհետև այն այլևս կարևոր չէ: Այդ դեպքում մենք կարող ենք առաջ շարժվել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: