Rolling Stones խմբի երգիչ 72-ամյա Միք Ջագգերը 8-րդ անգամ հայր է դառնալու
PHOTOՇուտով երիտասարդ բալետի պարուհի Մելանի Համրիքը իր ընկեր և Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագգերին երեխա կպարգևի: Փոքրիկը կլինի Միք Ջագգերի ութերորդ երեխան:
Զույգը սկսել է հանդիպել 2014 թվականից: Միքը և Մելանին շատ երջանիկ են և հիացած այն փաստով, որ նրանք երեխա են ունենալու:
«Սա հրաշալի լուր է: Նա կլինի Միքի ութերորդ երեխան, սակայն դա Միքին բոլորիվ չի վախեցնում: Նրան այդ փաստը միայն ուրախացնում է,» - ասել է բալետի պարուհուն մոտ կանգնած աղբյուրը:
«Մելանին շատ պայծառ և խելացի կին է: Նա գիտի, թե ինչ հրաշալի հարաբերությունների մեջ է Միքը իր երեխաների հետ և անհամբեր սպասում է Միքին կրկին հայր դարձնել:»
Միքի և Մելանիի տարիքային տարբերությունը 43 տարի է: Նրանք առանձին են ապրում և վարում են միմյանցից անկախ կյանք, և կարծես թե Մելանին չի էլ պատրաստվում տեղափոխվել Միքի Լոնդոնի բնակարան: Երիտասարդ բալետի պարուհին ցանկանում է տեղափոխվել Լոս Անջելես՝ իր ծնողների մոտ, իսկ Միքը պատրաստ է հեռվից երեխային «աջակցել և սիրել»:
Միքն իր հերթին չի ցանկանում, որ իր և Մելանիի հարաբերությունները պաշտոնականացվեն, սակայն, ինչպես աղբյուրն է պնդում. «Կարևորն այն է, որ Միքը սիրում է իր երեխաներին և նրանց միշտ աջակցելու է ամեն ինչով:»
Միքն իր ութերորդ երեխային ունենալու է հինգերորդ կնոջից: Նա նաև ունի հինգ թոռնիկներ և մեկ ծոռ:
Միքի ամենամեծ երեխան 45-ամյա Կարիս Հանթ Ջագգերն է՝ իր նախկին սիրելի՝ 70-ամյա աստղ Մարշա Հանթից:
Միքը նաև ունի 44-ամյա դուստր Ջեյդ Ջագգերը իր նախկին կին Բյանկա Ջագգերի , և չորս երեխաներ՝ 32-ամյա Ելիզաբեթը, 30-ամյա Ջեյմսը, 24-ամյա Ջորջը և 18-ամյա Գաբրիելը՝ Ջերիի Հոլլից:
Միք Ջագգերը նաև ունի 17-ամյա որդի Լուկասին՝ բրազիլացի հաղորդավարուհի Լուչիանա Գիմենեզից:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: