8 ժամ տևած բանակցություններից հետո Քերրիի պատվիրակությունն ընդմիջում է վերցրել
INTERNATIONAL NEWSԱմերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը՝ պետքարտուղար Ջոն Քերրիի գլխավորությամբ, ընդմիջում է վերցրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ռուսական գերատեսչության իր աղբյուրին:
«ՌԴ ԱԳՆ-ի հետ 8 ժամ տևած բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակությունն ընդմիջում է վերցրել՝ խորհրդակցությունների համար»,- նշել է աղբյուրը:
Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը հույս ունի՝ ամերիկյան պատվիրակության գործընկերների հետ բանակցությունները կշարունակվեն այսօր: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ բանակցություններն անսովոր կերպով են ընթանում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



