Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


Հեղաշրջման փորձը վկայում է ոչ միայն թուրք հասարակության, այլև բանակի պառակտվածության մասին. Ռուբեն Սաֆրաստյան

INTERNATIONAL NEWS

Թուրքիայում հեղաշրջման փորձը կայում է ոչ միայն թուրքական հասարակության, այլև բանակում առկա խորը պառակտման մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ թուրքական հասարակությունը երբեք այսքան պառակտված և բևեռացված չի եղել: «Էրդող անն ու իր թիմն այնպիսի քաղաքականություն էին վարում, որը վտանգում էր թե Թուրքիայի ներքին իրավիճակը, թե այդ երկրի արտաքին հարաբերությունները»,- նշեց Սաֆրաստյանը՝ հենց այս պառակտումն էլ համարելով ստեղծված իրավիճակի հիմնական վտանգներից մեկը:

Թուրքագետի առանձնացրած մյուս վտանգն այն է, որ Էրդողանն ու նրա թիմակիցները տանում են երկիրը միանձնյա կառավարման՝ միաժամանակ առավել խորացնելով այն ծայրահեղ իսլամիստական ճահճի մեջ: «Թուրքիայի աշխարհիկ բնույթը վտանգվում է, իսկ այս հեղաշրջման փորձն էլ ապացուցեց, թե ինչքան խորն են այս երևույթները»,- ասաց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով թուրքական բանակի ներսում պառակտման խնդրին՝ Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ Էրդողանն ազդեցություն ունի և կարող է փոխել երկրի բարձրագույն գեներալիտետը, ինչն էլ արել է՝ այն համալրելով իսլամիստական գաղափարներին առավել հավատարիմ իր կողմնակիցներով: «Սակայն միջին ղեկավար կազմի վրա, որոնց կարող ենք պայմանականորեն անվանել գնդապետներ, նա միևնույն ազդեցությունը չունի: Հենց նրանք էլ ձեռնարկեցին հեղաշրջման այս փորձը»,- կարծում է թուրքագետը: Նա նաև հիշեցրեց, որ 1990-ականներին Թուրքիայի վարչապետ Նեջմեթին Էրբականը հնարավոր ություն ստեղծեց իմամ հաթիփների (կրոնական դպրոց) շրջանավարտների համար բանակում կարիերա անելու, ինչն էլ ձևավորեց բանակի ներսում իսլամիստներին հավատարիմ հատվածը: Սա էլ հիմք ստեղծեց բանակում պառակտման և ներկայիս հեղաշրջման փորձի ժամանակ էլ որոշ չհամաձայնեցված գործողությունների համար:

Խոսելով հեղաշրջման փորձի մեջ Էրդողանի կողմից չափավոր իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենին ուղղված մեղադրանքների մասին՝ Սաֆրաստյանը նշեց, որ դրանք, թերևս, անհիմն են: «Բանակում Գյուլենին չեն սիրում, նրա ազդեցությունը տարածվում է առավել իրավապահ մարմինների, ոստիկանության և նման կառույցների վրա»,- ասաց թուրքագետը:      

Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 90 մարդ:Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջմանփորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել ենպաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջմանկողմնակից գեներալներից մեկը: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չենտուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմականուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայումռազմական հեղաշրջման փորձ է կատարվել

 

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia