Զինվորականները գերեվարել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ռազմածովային ուժերի գեներալ, ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Աբիդին Ունալը հեղաշրջման փորձ իրականացրած զինվորականների կողմից առևանգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերակա նը:
Հեղաշրջման փորձի ժամանակ Ունալն Էսքիշեհիրում մասնակցելիս է եղել բարձրաստիճան զինվորականներից մեկի աղջկա հարսանիքին, երբ հինգ ռազմական ուղղաթիռ սկսել են կրակել այն ակումբի այգու վրա, որտեղ տեղի էր ունենում հարսանիքը: Ուղղաթիռներից զինվորներն արագ իջել են և գերի վերցրել ոչ միայն Ունալին, այլև մյուս բարձրաստիճան հրամանատարներին:
Այժմ փորձ է արվում կապնվել հրամանատարների հետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



