Հունաստանը մերժել է Թուրքիայում հեղաշրջման փորձ արածների ապաստանի խնդրանքը և ձերբակալել է նրանց
INTERNATIONAL NEWSՀունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու փորձ ձեռնարկած յոթ թուրք զինվորի և մեկ քաղաքացիական անձի տեղափոխող ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է New York Times-ը:
Ուղղաթիռի ուղևորները Հունաստանից ապաստան են խնդրել: Նրանք ձերբակալվել են Հունաստանի տարածք ապօրինի մուտք գործելու համար:
Նախարարությունից հայտնել են, որ տեղական ժամանակով 10.45-ին ուղղաթիռն աղետի ազդանշան է տվել, ինչից 6 րոպե անց այն վայրէջք է կատարել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեպքի հետ կապված հորդորել է Հունաստան փախած 8 անձանց անմիջապես հանձնել իրենց:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



