Գվինեթ Փելթրոուն և Քրիս Մարտինը պաշտոնապես բաժանվում են՝ երկու տարի առանձին ապրելուց հետո
PHOTOՀոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն և Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինը պաշտոնապես բաժանվեցին այս շաբաթ:
Նրանք երկու տարի է, ինչ բաժանված էին, սակայն միայն հիմա են պաշտանապես խզել իրենց հարաբերությունները:
Նրանք 12 տարվա ամուսիններ էին:
Նրանք իրենց վերջին երկու տարվա բաժանումն անվանում էին. «գիտակցված բաժանում», ինչը հասարակության մեջ ծիծաղի առարկա էր դարձել և նույնիսկ ընդգրկվել քաղաքային բառարանի մեջ:
Գվինեթը և Քրիսը պնդում են, որ նրանք միշտ էլ ընտանիք են լինելու, քանի որ շատ կապված են միմյանց հետ: Եվ իսկապես նրանք չեն ստում: Գվինեթը և Քրիսը վայելում էին իրենց ընտանեկան հանգիստը իրենց երկու երեխաների՝ 10-ամյա Մովսեսի և 12-ամյա Էփլի հետ, մինչ համացանցում արդեն վաղուց պտտվում էր նրանց բաժանման մասին լուրերը:
Գվինեթը նույնիսկ անցած ամիս տեսանյութ էր հրապարակել՝ իր նախկին ամուսին Քրիս Մարտինի համերգից:
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Գվինեթն ասել է. «Ցանկացած մեկը, ով երբևէ ամուսնալուծվել է, գիտի, որ պետք է ընտանիքը պահպանելու համար շատ բաներ մի կողմ դնել, և բնականաբար դա շատ դժվար է:»
«Ես շատ նվիրված եմ իմ երեխաներին և նրանց հորը, թեև մենք այլևս միասին չենք:»
- Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: