71 -ամյա կինը ամուսնացել է 17 -ամյա տղայի հետ, ում առաջին անգամ հանդիպել է սեփական որդու հոգեհանգստի արարողության ժամանակ
PHOTOԱՄՆ –ի Թենեսսի նահանգի բնակիչ, 71 –ամյա Ալմեդա Էրրելը, գնալով սեփական որդու հոգեհանգստի, չէր էլ կարող պատկերացնել որ իր կյանքում այդպիսի փոփոխություն կլինի։ Հոգեհանգստի արարողության ժամանակ Ալմեդան հանդիպել է 17 ամյա Գարի Հարդվիքին և միանգամից սիրահարվել նրա։ 17 –ամյա տղայի մոտ նույնպես հետաքրքրություն է առաջացել կնոջ նկատմամբ և նրանք սկսել են հանդիպել։
Տղայի թաղումից 2 ամիս անց, արդեն 18 –ամյա Գարին բաժանվել է իր ընկերուհուց և շտապել Ալմդայի մոտ՝ սիրո խոստովանություն անելու։ 3 շաբաթ բուռն հարաբերություններից հետ հետո Ալմեդան հայտարարել է իր և Գարիի հարսանիքի մասին, որը նրանք պլանավորել էին ընդհամենը 6 օրում և ինչի համար ծախսել էին $200:
Ալմդեաի խոսքերով նա առաջին հայացքից սիրահարվել է պատանում և հասկացել, որ հենց նա է իր 2 –րդ կեսը։ Ինչ վերաբերվում է պատանուն, ապա նա նույնպես պնդում է, որ միանգամից սիրահարվել է պատկառելի տարիքի կնոջ։
Blognews.am-ը գրում է.
Ուշագրավ է նաև այն որ Ալմեդան Գարիի կյանքում առաջին տարեց կինը չէ. մինչև իր կեսին հանդիպելը, Գարիի ընկերուհին 77 ամյա մի կին է եղել։ Այժմ Գարին և Ալմեդան ապրում են իրենց բնակարանում, Ալմեդային թոռան հետ, ով 3 տարի մեծ է Գարիից։