Կարտոֆիլով կոտլետներ
LIFEԲաղադրիչներ
- կարտոֆիլ - 1 կգ
- աղ - 1 թ/գդ
- կարագ - 40 գր
- ալյուր - 35 գր
- ձու - 2 հատ
- բուսայուղ - 30 մլ
Պատրաստման եղանակ
- Կարտոֆիլը մաքրում ենք և աղաջրով լի ջրում եփում մինչև փափկի։ Երբ արդեն կարտոֆիլը պատրաստ է, ջուրը թափում ենք և մեծ կտոր կարագ ենք ավելացնում։

- Մինչև կարտոֆիլի սառելը, պատառաքաղով ճզմում ենք, որ գնդիկներ չմնան։ Այժմ ավելացնում ենք ձվերը, ալյուրը և հանգամանորեն խառնում ենք, մինչև համասեռ զանգված ստանանք։

- Ստացված խմորից կոտլետներ ենք ձևավորում և տեղափոխում ենք ձիթայուղով տաք թավայի մեջ։ Կոտլետները տապակում ենք միջին ուժեղության կրակի վրա` մինչև ոսկեգույն դառնան։ Այնուհետև շրջում ենք և մյուս կողմից էլ ենք տապակում։

- Ուտեստը պատրաստ է։

Կարտոֆիլով կոտլետները կարող ենք տարբեր միջուկներով լցոնել, օրինակ, սնկով: Կոտլետները մատուցում ենք թթվասերի, սնկով սոուսի, բանջարեղենային աղցանի հետ կամ էլ մատուցում ենք որպես խավարտ` մսով և ձկով ուտեստների հետ
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



