121 մարդ այս պահին դեռ հիվանդանոցում է. Ֆրանսիայի Առողջապահության նախարարություն
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Լազուրե ափի հիվանդանոցներում այս պահին ավելի քան 100 մարդ է մնում Նիսում 84 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի Առողջապահության նախարարության տեղեկագրում ասվում է, որ ընդհանուր առմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 303 տուժածի:
Քաղաքային հիվանդանոցներից բացի, վիրավորներին ընդունել են Անտիբի, Կան սյու Մերի, Կաննի, Գրասի, Սեն Լորան դյու Վարի հիվանդանոցները: «121 մարդ հոսպիտալացված է մնում, նրանց թվում՝ 30 երեխա, որոնք Լենվալի հիվանդանոցում են: 26 մարդ նախկինի պես վերակենդանացման բաժանմունքում է, այդ թվում՝ 5 երեխա»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



