Թուրքիայում ձերբակալել են Ռազմաօդային ուժերի հրամանատարին
INTERNATIONAL NEWSՁերբակալել են Թուրքիայի Ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Աքըն Օզթյուրքին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով թուրքական Sabah թերթը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Օզթյուրքը կարող է կապ ունենալ ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր հոգևոր քարոզիչ Ֆոթուլլահ Գյուլենի հետ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Իսկ զինվորականները հայտարարում էին իշխանությանը տապալելու մասին: Շաբաթ առավոտյան թուրք զինվորականներն սկսեցին հանձնվել: Արդյունքում ավելի քան 2800 մարդ ձերբակալվել է, վերջին տվյալներով` 161 մարդ զոհվել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



