Կալիֆոռնիայում անհայտ անձինք կրակ են բացել խնջույքի 150 մասնակցի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել խնջույքի մասնակիցների ուղղությամբ:
Ինչպես նշվում է Քերն շրջանի շերիֆի մամլո հաղորդագրության մեջ` մեքենան, որից սկսել են կրակել անցնելիս է եղել առանձնատան կողքով, որտեղ կազմակերպված միջոցառմանը շուրջ 150 մարդ է ներկա գտնվել: Մեքենայի անցնելու պահին հյուրերի մեծամասնությունը փողոցում է գտնվելիս եղել:
Երբ մեքենան մոտեցել է հանգստացողներին` մեքենայից կրակ է բացվել մարդկանց ուղղությամբ: Հարձակման հետևանքով 14 մարդ վիրավորվել է: Նրանցից երկուսը ծանր վիճակում են գտնվում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Իրավապահ մարմինները դեռևս տեղեկություն չունեն, թե ով կարող է կանգնած լինել հարձակման կազմակերպման հետևում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



