Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի խորհրդարանի 4 քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն են ընդունել, որով դատապարտում են հեղաշրջման փորձը: Հայտարարությունը կարդացել է խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանը:
«Չնայած մեր քաղաքական տարաձայնություններին՝ մենք պաշտպանում ենք ժողովրդի կամքը, ընդունում ենք այն»,- ասված է փաստաթղթում:
Խոսնակը նշել է, որ խորհրդարանն այսուհետ իր պարտականությունները կատարելու է «որպես մեկ սիրտ»: Քահրամանի խոսքով՝ համատեղ հայտարարությունը միասնության ցուցաբերման տեսակետից պատմական է:
Հայտարարությունը ստորագրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, «Հանրապետական ժողովրդական» կուսակցության եւ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության, ինչպես նաեւ Ազգայնական շարժման պատգամավորները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



