Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ երկրների հետախուզման բազայից. Յացենյուկ
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի վարչապետ Արսենիի Յացենյուկը հայտարարել է, որ ընթացիկ տարվա օգոստոսի 24-ից իր երկիրը դուրս է գալիս ԱՊՀ երկրների հետախուզման բազայից:
«Օգոստոսի 24-ից մենք դուրս ենք գալիս ԱՊՀ երկրների այսպես կոչված հետախուզման բազայից, որովհետեւ Մոսկվան չի կատարում մեր ընթացակարգային հանձնարարությունները եւ Ինտերպոլի տվյալների բազաներին մեր միանալը նշանակում է, որ մենք այժմ աշխարհի միասնական հետախուզական համակարգի մաս ենք դարձել», - օգոստոսի 20-ին Բորիսպոլում լրագրողներին հայտնել է Ուկրաինայի վարչապետը, փոխանցում է Ինտերֆաքս-Ուկրաինան:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Վասիլի Սերվատյուկն էլ իր հերթին տեղեկացրել է, որ Ինտերպոլի բազաներին միացումը օգոստոսի 15-ից արդեն գործում է թեսթային ռեժիմում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



