Ռուսաստանում բնակելի շենքում հրդեհի հետեւանքով 9 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՌուսաստանում Յամալայի Լաբիտնանգի բնակավայրում բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:
«Հրդեհի հետեւանքով 10 մարդ է տուժել, որոնցից 9-ը, այդ թվում՝ 2 երեխա, զոհվել է, մեկ մարդ հիվանդանոց է տեղափոխվել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Շենքից 23 մարդ է տարհանվել:
Հրդեհվել է երկու մուտք ունեցող 2 հարկանի փայտե շենք: Քրեական գործ է հարուցվել: Հետաքննության վարկածով, հրդեհը բռնկվել է էլեկտրահաղորդման լարերում խնդիրների պատճառով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



