Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Արդյո՞ք լավ ծնող կլինես. հորոսկոպ

LIFE

Հորոսկոպը կօգնի հասկանալ` ծնողական ինչպիսի՞ հատկություններով են օժտված կենդանակերպի նշանները: Պարզիր` ինչպիսի ծնող ես լինելու դու:

Խոյ. 21 մարտ-20 ապրիլ

Սիրում և հպարտանում է իր երեխաներով: Կարող է գերել ցանկացած երեխայի սիրտը: Հասկանում է իր երեխաներին, նրանց ընկերն ու խորհրդատուն է: Խոյ-մայրերը խիստ սկզբունքներ ունեն, սիրում են, երբ երեխաները հնազանդվում են` առանց հակաճառելու: Պետք է ավելի համբերատար լինել:

Ցուլ. 21 ապրիլ-20 մայիս

Սիրառատ են: Ցուլ-հայրերը, ուշադրություն դարձնելով երեխաներին, շատ ավելին են պահանջում նրանցից: Ազնիվ են, անկեղծ, հուսալի, փորձում են նույն հատկանիշները նաև նրանց մեջ դաստիարակել: Ցուլերը պետք է զգուշանան` երեխաներին ծայրահեղ նյութապաշտ չդաստիարակելու համար: Խուսափեք նրանց շքեղ իրերով շրջապատելուց:

Երկվորյակներ. 21 մայիս-21 հունիս

Հաճախ ծնողական լուծը նրանց համար չափազանց ծանր է: Երկվորյակները վստահում են երեխաներին, բայց այնքան էլ ուշադիր չեն նրանց հանդեպ, ինչի պատճառով հաճախ են զարմանում վերջիններիս անհարգալից վերաբերմունքից:

Խեցգետին. 22 հունիս-22 հուլիս

Անթերի ծնողներ են. համբերատար, սիրող, երեխաների ցանկացած խնդրով հետաքրքրվող: Խեցգետին-հայրերը հատկապես կապված են դուստրերի հետ: Աշխատում են երեխաներին շատ ազատություն չտալ, անհանգստանում են նրանց համար:

Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս

Ինքնամոռաց սիրում են երեխաներին` չնկատելով նրանց թերությունները: Չեն հանդուրժում երեխաների անհարգալից վերաբերմունքը: Առյուծի սիրտը միշտ ազատ է երեխայի համար, նա էլ գնահատում է ծնողների ջանքերը: Առյուծներն ինքնասածի են, բայց նույնիսկ երեխաներն են զգում, որ նրանք «ավելի շատ մռնչում են, քան կծում»:

Կույս. 24 օգոստոս-23 սեպտեմբեր

Մեծ պատասխանատվություն ունի ամեն ինչում. ծնողական պարտականությունները հեշտ չեն իր համար: Կույսին անհանգստացնում են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են չանհանգստացնել այլ ծնողների: Կույսերը երեխաների մեջ համառորեն դաստիարակում են կարգուկանոն. նախ` գործ, հետո` խաղ:

Կշեռք. 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր

Սիրում են երեխաներին, մարդկանց հանդեպ հարգանք են դաստիարակում, «համագործակցում են» նրանց հետ: Կշեռքները ձգտում են ընտանեկան ներդաշնակության: Կշեռք-հայրերը լավ խորհրդատուներ են: Այս ծնողները հեշտությամբ են դաստիարակում երեխաներին և հազվադեպ են մեծ ընտանիք ունենում:

Կարիճ. 24 հոկտեմբեր-22 նոյեմբեր


Սովորաբար մեծ ընտանիք են ունենում, սակայն դժվարությամբ են պահպանում մարդկային հարաբերությունները: Իշխող, սեփականատեր են, իրենցն են առաջ տանում, հպարտանում են իրենց երեխաներով: Մայրերի մեջ հաճախ պակասում է քնքշանքն ու համբերատարությունը:

Աղեղնավոր. 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր

Երեխաների հետ կարողանում են լեզու գտնել, մայրերը սիրում են նրանց շրջապատում գտնվել: Եռանդուն են և ծնողական պարտականությունները նրանց չեն ծանրաբեռնում: Հյուրասեր են, գրեթե միշտ տունը լի է հարևանների երեխաներով:

Այծեղջյուր. 22 դեկտեմբեր-20 հունվար

Հավատում են կայունությանը, հաստատված կարգ ու կանոնին, ուժեղ ընտանեկան բնազդ ունեն: Այծեղջյուրները գործնական են, տանել չեն կարողանում ժամանակակից տեսությունները: Սիրում են ընտանեկան հավաքույթները, ավանդույթները, գործնական հարցերում լավագույն ծնողներն են:

Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար

Ջրհոսների երեխաները ժառանգում են ծնողների հետաքրքրությունները: Նրանք վայելում են երեխաների վստահությունը և հեշտությամբ են նրանց հետ պահում սխալ քայլերից: Ընտանիքում ընկերական փոխհարաբերություններ են:

Ձկներ. 20 փետրվար-20 մարտ

Աստվածացնում են երեխաներին, ինչի պատճառով էլ փչացնում են նրանց, քանի որ չեն կարողանում ճիշտ դաստիարակել: Ձկները հակված են ինքնազոհության և չեն կարողանում դեմ գնալ երեխաների բազմաթիվ պահանջներին: Հոգ են տանում նրանց հոգևոր զարգացման մասին և առաջնորդվում են` «երեխաներին տալ այն, ինչից զրկված են եղել իրենք» սկզբունքով:

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR