Հունական իշխանությունները թուրք զինվորականներին մեղադրել են ապօրինի սահմանը հատելու համար
INTERNATIONAL NEWSՀունաստանի իշխանություններն ուղղաթիռով Թուրքիայից փախած թուրք 8 սպաների մեղադրել են ապօրինի սահմանը հատելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Շաբաթ առավոտյան հունական Ալեքսանդրուպոլիս քաղաքում թուրքական ռազմական ուղղաթիռ է վայրէջք կատարել, որում 8 զինվորական է եղել: Թուրքիայից փախած զինվորականները քաղաքական ապաստան են հայցել:
Նրանց փաստաբանը հունական հեռուստաալիքի տված հարցազրույցում նշել է, որ իր հաճախորդները չեն մասնակցել հեղաշրջմանը եւ Հունաստան են փախել միայն այն բանից հետո, երբ թուրքական ոստիկանությունը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Փաստաբանի խոսքով՝ զինվորականները վախենում են իրենց կյանքի համար: Թուրքիան նրանց արտահանձնում է պահանջում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



