Վերին Լարսի անցակետը բաց կլինի մինչեւ ժամը 20.00-ն. ինտենսիվ տեղումների դեպքում այն կփակվի
SOCIETYՎերին Լարսի անցակետը այսօր՝ հուլիսի 18-ին, բաց կլինի ժամը 05.30-ից մինչեւ 20.00-ն: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, սակայն միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունը արգելվում է, երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելվում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
Հիշեցնենք, որ տեղումների հետեւանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով անցակետը փակ էր մինչեւ հուլիսի 6-ը: Դրանից հետո ցերեկային ժամերին ճանապարհը բացվում է, իսկ երեկոյան՝ որոշ օրերին՝ 18:00-ին, որոշ օրերին՝ 20:00-ին փակվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone



