Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը. Ավետի եւ Սոֆիի շնորհավորանքները
PHOTO«Ես ՆազեՆի Հովհաննիսյանն եմ եւ ծնվել եմ հուԼիսին»։ Հաճախ այսպես էր կատակում հայտնի հաղորդվարուհին, երբ ինչ-որ մեկը շփոթում էր իր անունը։
Հուլիսի 18-ը տոնական է Նազենիի համար, քանզի այսօր նա նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը։ Մշտապես գեղեցիկ, հետաքրքիր եւ ոճային հաղորդավարուհին իր կարիերան սկսել է դեռեւս 2001-ից եւ եղել է լավագույններից մեկը։ Նրան սիրում են ոչ միայն որպես հաղորդավարուհի, այլեւ դերասանուհի, իսկ վերջին տարիներին նաեւ որպես դասախոս։
Իսկ նման սիրված անձնավորությունը չէր կարող կեսգիշերից շնորհավորանքներ չստանալ իր ընկերներից։ Հաղորդավարուհու մտերիմներ Սոֆի Մխեյանն ու Ավետ Բարսեղյանը Instagram-ում հրապարակել են Նազենիի հետ լուսանկարների կոլաժներ՝ մեկնաբանություններում գրելով իրենց մաղթանքները.
«Ինչ էլ ասեմ, ինչ էլ գրեմ, քիչ կլինի... Շնորհավորում եմ Քեզ ու Ինձ :) Շնորհակալ եմ, որ ծնվել ես, կաս ու իմ կյանքում ես, ԱմենաԳործընկեր, ԱմենաԸնկեր, ԱմենաՔույր, ԱմենաԽենթ, ԱՄԵՆԱՆԱԶԵՆԻ։ Երանի ինձ, որ կաս....) Ծնունդդ շնորհավոր, ԼՈւՅՍ աղջիկ»,- շնորհավորել է Սոֆին։
«Միշտ եղել ես,կաս ու կլինես իմ կյանքում։ Նազս,բարով ես ծնվել»,- գրել է Ավետը։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE