Հիմա եկել է այն շրջանը, երբ ընկերություն պետք է անենք. Արման Մարգարյան (լուսանկար)
PHOTOTert.am-ը գրում է․
Tert.am Life-ն այս անգամ հանդիպել է հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Առավոտ լուսո» հաղորդման հաղորդավար Արման Մարգարյանի և նրա որդու՝ Անրիի հետ: Հեծանիվ վարելը Արմանի ու Անրիի սիրելի հետաքրքրություններից մեկն է: Այստեղից էլ առաջացավ ֆոտոշարքի գաղափարը:
-1993 թվական, երբ Արման Մարգարյանը Անրիի տարիքին էր:
- Մեր «սիրելի» տարիներն էին՝ մութ ու ցուրտ: Մի հատ орленок ունեինք, որը իրականում հայրիկինս էր ու դա էի քշում, քանի որ այդ ժամանակ այլ տեսակ զբաղմունք չկար: Ես Ֆիզ գառադոկում եմ մեծացել ու այնտեղ լայն տարածք ունեինք ու հալամուլա էինք խաղում: Նույն բանով էի զբաղվում ինչով հիմա Անրին: Չնայած այն բանին, որ հիմա շատ են երեխաների համակարգչային հետաքրքրությունները, բայց տղայիս փորձում եմ առավել ֆիզիկական զբաղվածությամբ ծանրաբեռնել: Թող իջնի բակ կռիվ անի, ծեծ ուտի, հեծանիվ քշի ու տուն վերադառնա կապտուկներով: Չեմ թողնի, որ որդիս զոմբիանա համակարգչի առաջ:
-Քանի՞ տարեկան էիք, երբ հայր դարձաք: Այդ զգացողություններից ու պատասխանատվության գիտակցումից կխոսե՞ք:
-21 տարեկանում եմ հայր դարձել: Ասեմ, որ այդ ժամանակ առանձնապես չէի գիտակցում երևույթի լրջությունը, որովհետև 21 տարեկան էի: Երջանկության զգացողություն կար, որ կյանքդ փոխվում է, ավելանում է մի բան, որը երբեք չի եղել: Գիտակցում ես, որ հեղինակել ես մի բան, որ շատ մարդկանց տրված չէ: Հետո, երբ երեխադ սկսում է մեծանալ, ապա աստիճանաբար սկսում է քաղցրությունը, հոտերը, գիշերը չքնելը, բայց նաև երջանիկ լինելը: Հիմա եկել է այն շրջանը, երբ ընկերություն պետք է անենք:
Շարունակությունը՝ այստեղ