Ռոնալդուն չի մասնակցի Իսպանիայի առաջնության առաջին 2 խաղին
SPORTՔրիշտիանու Ռոնալդուն «Եվրո 2016»-ի ընթացքում ստացած վնասվածքից հետո դեռ երկար ժամանակ չի կարողանա մասնակցել հանդիպումների: Եթե նախկինում տեղեկություն կար, որ պորտուգալացի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել «Եվրոպայի սուպերգավաթ»-ին, ապա այժմ պորտուգալացու բժիշկները հայտնում են, որ Քրիշտիանուն թիմին չի կարողանա օգնել նաև Իսպանիայի առաջնության մեկնարկային 2 հանդիպումներում: Մադրիդյան ակումբի մրցակիցները կլինեն «Ռեալ Սոսիեդադ»-ը և «Սելտա»-ն:
Այս մասին հայտնում է իսպանական «Marca»-ն:
Եթե ապաքինման գործընթացը այսպես ընթանա, Պորտուգալիայի հավաքականի առաջատարը բաց կթողնի նաև «Մունդիալ 2018»-ի որակավորման մրցաշարի առաջին հանդիպումը, որտեղ Եվրոպայի նորընծա չեմպիոնները կխաղան Շվեյցարիայի ընտրանու հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



