«Ո´չ թալանին» նախաձեռնությունը Ազատության հրապարակում հավաքվելու կոչ է արել
SOCIETY«Ո´չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում՝ հանրային քննարկման նպատակով:
«Հարգելի´ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին օրվա իրադարձությունները, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում` հանրային քննարկման: Պետք է հասկանալ, որ իշխանության կողմից ցանկացած ուժի կիրառում կբերի նոր զոհերի եւ վիրավորների: Դեմ ենք ուժի ցանկացած կիրառմանը եւ ոստիկանության կողմից ազատ խոսքի եւ տեղաշարժման իրավունքի ոտնահարմանը: Եթե ոստիկանությունը շարունակի սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը կամ դիմի ուժի, ավելի կսրի տիրող լարված իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone



