Նազարբաեւը ԱԽ օպերատիվ նիստ է գումարել՝ Ալմաթիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
INTERNATIONAL NEWSՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հուլիսի 18-ին գումարել է Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ, Ալմաթիում կատարված իրադարձությունների կապակցությամբ, որտեղ անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանության աշխատակիցների վրա, հայտնում է Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությունը:
«Ալմաթիի իրադարձությունների կապակցությամբ պետության ղեկավարը հրավիրել է Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ»,- հայտնել է մամուլի ծառայությունը Twitter–ում:
Մինչ այդ մի խումբ զինված մարդիկ Ալմաթիում հարձակվել էին ոստիկանների վրա: ՆԳՆ տեղեկություններով երեք ոստիկան ու մեկ խաղաղ բնակիչ է զոհվել: Քաղաքում հայտարարվել է ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ ու սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Մեկ կասկածյալ արդեն ձերբակալվել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



