Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայում փակվել է չափավոր իսլամի քարոզիչ Գյուլենի զինակիցների բանկը

INTERNATIONAL NEWS

 Թուրքիայի ավանդների ապահովագրության հիմնադրամը դադարեցրել է այդ երկրի չափերով վեցերորդ մասնավոր բանկի` Bank Asya-ի գործունեությունը:

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ Bank Asya-ն սերտորեն կապված է ԱՄՆ-ում բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ: Պաշտոնական Անկարան Գյուլենին անվանում է հունիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր գաղափարախոս:

Միջազգային ԶԼՄ-ներն այդ առնչությամբ հայտնում են, որ Գյուլենի հետեւորդների կողմից հիմնադրված Bank Asya-ն քարոզչի հետ կապված քսան ընկերություններից մեկն է: Դրանց թվում են նաև ընդդիմադիր ԶԼՄ-ները, որոնք ճնշման են ենթարկվել թուրքական կառավարության կողմից:

Հուլիսի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է երկրի բոլոր պետական ինստիտուտները մաքրել այն մարդկանց «վիրուսից», որոնք պաշտպանում են Գյուլենին:

Հուլիսի 15-ի երեկոյան խռովարար զինվորականների խումբը փորձել է զավթել Թուրքիայում իշխանությունը: Խռովությունը հաջողվել է ճնշել: Խռովության արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 290 մարդ:

2013 թվականի դեկտեմբերի կեսերին թուրքական հասարակությանը հայտնի էր դարձել «Մեծ կաշառք» աղմկալից կոռուպցիոն սկանդալի մանրամասները, որում մասնակից է Էրդողանի մերձավոր շրջապատը, նրա ազգականները (որդին, փեսան, դուստրը), ինչպես նաեւ թուրքական կառավարության անդամներ, այդ թվում` 4 նախարարներ: Դրանից հետո ԱԶԿ-ի կառավարությունը մի շարք նմանատիպ ոստիկանական գործողություններ է անցկացրել առեւտրականների, ուսուցիչների, դատական եւ իրավապահ մարմինների աշխատակիցների, լրագրողների եւ բիզնեսմենների նկատմամբ, որոնց հետագայում մեղադրել են «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու մեջ:

Էրդողանը Գյուլենի շարժմանը մեղադրել է գործող կառավարությունը տապալելու դավադրության մեջ, եւ հայտարարել, որ կոռուպցիայի մասին գործը մոգոնվել է «զուգահեռ կազմավորման» անդամ հանդիսացող դատախազների եւ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այդ ժամանակվանից ձերբակալվել են հարյուրավոր ոստիկաններ, որոնց նկատմամբ «հետաքննչական միջոցառումների ժամանակ ապօրինի գործողություններ թույլ տալու» մեղադրանքներ են առաջադրվել: Թուրքիայի նախագահը խոստացել է, որ «վհուկների որս» կսկսի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կասկածի տակ կընկնի &la quo;Հիզմեթ» շարժման հետ կապերի ունենալու մեջ: Գյուլենի ուսմունքի հետեւորդները ժխտում են իրենց դեմ առաջադրվող մեղադրանքները:

Թափավոր իսլամի քարոզիչ Գյուլենը 1990-ական թվականների վերջից բնակվում է ԱՄՆ-ում, սակայն, որոշակի ազդեցություն ունի հայրենիքում: Սկզբում նա օգնել էր Էրդողանին գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի կառավարման նկատմամբ նրանց հայացքները բաժանվել են: 2013 թվականին կոռուպցիոն սկանդալից հետո Էրդողանը Գյուլենին մեղադրել է պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:

Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025