Էմի Ուայնհաուսի նախկին ամուսինը պնդում է, որ երգչուհին իր մահից 2 ամիս առաջ ինքնասպանության փորձ է կատարել
LIFEԷմի Ուայնհաուսի նախկին ամուսինը շոկային հայտարարություն է արել: Նա պնդում է, որ Էմին (մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին՝ 27 տարեկանում) իր մահից 2 ամսի առաջ փորձել է ինքնասպանություն գործել:
Երգչուհու նախկին ամուսին Բլեյք Ֆիլդեր-Սիվիլը պատմում է, որ Էմին զանգահարել էր իրեն՝ հիշեցնելու, որ շուտով նրանց ամուսնության տարեդարձն է լինելու՝ չնայած այն փաստին, որ նրանք բաժանված էին, և լուրեր էին պտտվում, որ Էմին նշանադրված է Ռեգ Թրավիսի հետ, իսկ Բլեյքը և իր ընկերուհին երեխայի էին սպասում և հենց այդ օրը ծնվելու էր նրանց երեխան: Բլեյքն ասում է, որ չի կարող Էմիի հետ խոսել, քանի որ իր երեխան պետք է շուտով ծնվի:
Հաջորդ օրը Բլեյքը զանգում է Էմիին, որպեսզի ներողություն խնդրի, և շնորհավորի իրենց ամուսնության տարեդարձը: Հեռախոսազրույցի ժամանակ Էմին նրան պատմում է, որ լուրջ վնասել է իրեն:
Չնայած դատաբժշկական քննությունը ցույց է տվել, որ Էմի Ուայնհաուսը մահացել է ալկոհոլի թունավորումից, Բլեյքը վստահ է, որ դա եղել է երգչուհու երկրորդ մահափորձը, և նրան մոտ մարդիկ ամենայն հավանականությամբ նկատած կլինեն նրա մարմնի սպիները:
Հիշեցնենք, որ իրենց 2 տարվա ամուսնության ընթացքում Էմին և Բլեյքը ալկոհոլի և հերոինի կախվածություն ունեին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: